2019 թվականին Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է 18,5%-ով․ Արթուր Դավթյան

2019 թվականին շարունակվել է Զինված ուժերում հացագործությունների նվազման դինամիկան։ Հանցագործությունները նվազել են 18,5%-ով, բացահայտման ցուցանիշը կազմել է 97%:

Այս մասին այսօր ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նա ասաց, որ ԶՈՒ-ում եւ Արցախի պաշտպանության բանակում 2019 թվականին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ։ 29 դեպք տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում։

Համեմատության համար Դավթյանը նշեց, որ 2018 թվականի ընթացքում ԶՈՒ-ում եւ ՊԲ-ում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից զինվորական ծառայության հետ կապված՝ 38 դեպք, այնուհետեւ նա նկատեց, որ 47%-ով կտրուկ նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը։

Հատկանշական է նաեւ այն փաստը, որ 2018 թվականի համեմատ նախորդ տարվա ընթացքում գրեթե կիսով չափ նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը։ «36,4%-ով՝ զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 11,2%-ով ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստանալու դեպքերը նույնպես նվազել են»,- ասաց դատախազը։

Չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, Դավթյանի խոսքով, 2020 թվականի հիմնական առաջնահերթություններից է անողոք պայքարը բանակում քրեական ենթամշակույթին բնորոշ դրսեւորումների դեմ։

«Կարեւորվում է ՊՆ-ի հետ համագործակցությամբ սպայական կազմի վարքագծի փոփոխության ուղղությամբ միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը։ Հատկանշական է նաեւ, որ շուրջ 33%-ով նվազել է սպաների շրջանում հանցավորության մակարդակը»,- հայտարարեց Դավթյանը։

Տպել
889 դիտում

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան, հանդիպել հայ ռազմագերիների հետ, մեզ տրամադրել նրանց անունները. ԱՀ նախագահ

Արցախում ստուգվել է խմելու ջրի որակը. հերքվել են բնակչության մտահոգությունները

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է