Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ

01/06/2020 schedule09:46

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ։ Աննա Հակոբյանը շնորհավորել է տիկին Օհանյանին կարևոր և պատասխանատու պաշտոն զբաղեցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ 

Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի ներկա իրավիճակը, դժվարություններն ու դրանք հաղթահարելու ուղիները։

Հաշվի առնելով, որ տիկին Օհանյանը Լիբանանում գործող հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների և պատանիների «Զվարթնոց» կենտրոնի տնօրենն է՝ Աննա Հակոբյանը հետաքրքվել է կենտրոնի գործունեությամբ  և աշակերտների բարեկեցությամբ։

Քննարկվել է մոտ ապագայում մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորության հարցը։

Նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին ցուցաբերած հետաքրքրության համար և խնդրել ջերմագին ողջույններ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Տպել
371 դիտում

Հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, գրանցվել է 7 մահ. ընդհանուր առմամբ 491 մահ է արձանագրվել

Աշխատանքային խիտ գրաֆիկով ստուգայցեր՝ Գավառում եւ Սեւանում․ ինչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Փրկարարները Սեւանա լճից դուրս են բերել ջրահեղձվող քաղաքացու

Մեղրու տարածաշրջանի «Խաչի ձոր» կոչվող տարածքի սարալանջում այրվել է խոտածածկ տարածք

Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում պտտահողմը մի քանի ջերմոց տեղից պոկել ու մոտ 200 մետր հեռու է շպրտել

ԿԳՄՍ նախարարը Կապանում հետեւում է մաթեմատիկայի միասնական քննությունների ընթացքին (տեսանյութ)

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք

29 հրշեջ-փրկարար եւ 40 բնակիչ մարել են Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը

Մարտունի քաղաքի արտահերթ ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը

Ազատամուտ գյուղում այրվել է փայտյա տնակ (տեսանյութ)

Ներքաղաքական պայքարի անվան տակ

Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Վաղը քննությունների ամենածանրաբեռնված օրն է. մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ. նախարար

Հուլիսի 7-ին տեղի կունենա Վորոնեժ-Երևան չվերթը

Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները սննդի շղթայի օբեկտներում

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին

Եկեղեցու տոնացույցով այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. այրվել է մոտ 200 խմ տոլ (տեսանյութ)