Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

31/05/2020 schedule13:34

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 17568 արձանագրություն, իսկ մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

Այսօր, վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում:

Տպել
671 դիտում

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը

Տավուշում շրջվել է զինվորներին տեղափոխող «Կամազ»-ը. ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զին. հոսպիտալ. Shamshyan.com

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին. ՀՖՖ

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից կորոնավիրւսի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 14 մլն 740.000 դրամ

Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել և բերման ենթարկվել

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանք է կասեցրել. խախտվել է պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. գտնվել է նրանցից մեկի դին. «Արցախպրես»

Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը. ՇՎՏՄ

Նախկին «սահմանադրական կարգի» շահառուները

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք (տեսանյութ)

Գոշավանքի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. 28-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն ամփոփել է անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով արդեն 63 հազար արձանագրություն է կազմվել (տեսանյութ)

Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է վարորդներից մեկը