Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Հայաստանը կորոնավիրուսի առաջին դեպքերի արձանագրման պահից սերտ համագործակցություն է ունեցել Վրաստանի հետ: Այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պայքարում  անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին:

«Կորոնավիրուսի համաճարակի դեպքերի արձանագրման առաջին օրվանից սերտորեն համագործակցել ենք Վրաստանի կառավարության հետ՝ վարչապետից մինչև նախարարներ: Այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում։ Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը։ Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի: Այնպես, ինչպես կարող ենք մեր գործողություններով նպաստել, որ վերակենդանացման բաժանմունքներում շատ հիվանդներ չլինեն, նույնպես կարող ենք անել քայլեր, որ աջակցության կարիքը չունենանք: Միաժամանակ պետք է երկուստեք միմյանց օգնելու  պատրաստակամություն ունենանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ  2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել։ «Եվ այս ընթացքում մենք մշտապես պետք է իրար կողքի լինենք, աջակցենք, որովհետև համաճարակները մեր ընդհանուր օրակարգի հարց են, և դա ընդհանուր սպառնալիք է։ Մենք մեր հարևանների Վրաստանի, Իրան, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցել»,- հայտարարեց վարչապետը:

Տպել
729 դիտում

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը

Տավուշում շրջվել է զինվորներին տեղափոխող «Կամազ»-ը. ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զին. հոսպիտալ. Shamshyan.com

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին. ՀՖՖ

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից կորոնավիրւսի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 14 մլն 740.000 դրամ

Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել և բերման ենթարկվել

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանք է կասեցրել. խախտվել է պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. գտնվել է նրանցից մեկի դին. «Արցախպրես»

Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը. ՇՎՏՄ

Նախկին «սահմանադրական կարգի» շահառուները

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք (տեսանյութ)

Գոշավանքի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. 28-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն ամփոփել է անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով արդեն 63 հազար արձանագրություն է կազմվել (տեսանյութ)

Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է վարորդներից մեկը