358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդեսեկավ բրիֆինգով, որին մասնակցեցին նաև Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը և Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

Ըստ վարչապետի, չնայած նախորդ օրվա համեմատությամբ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց թիվը նվազել է 209-ով, դրանից համաճարակային իրավիճակի մեր գնհատականը չի փոխվում: Նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք: Մենք այս ընթացքում էլի ենք ունեցել նման նվազում, երբ մայիսի 25-ի 452 դեպքից հետո հաջորդ օրը՝ մայիսի 26-ին ունեցել ենք 289 դեպք, որից հետո դեպքերն էլի սկսել են աճել՝ 372, 460: «Նկատի ունեմ, մենք պետք է շարունակենք դիտարկել  իրավիճակը համոզվելու համար, թե արդյոք այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ»,-ասաց վարչապետը:

Հակահամաճարակային կանոների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն: Միաժամանակ, ըստ վարչապետի, պետք է ընդգծել, որ դրանք անհրաժեշտություն են լինելու առաջիկա մեկ տարվա ընթացքում: Իսկ այն, որ կանոները չեն պահվում պատշաճ մակարդակով վկայում են կազմվող վարչական իրավախախտման արձանագրությունները:

Ոստիկանությունը 3 օրում վարչական իրավախախտման 1300 արձանագրություն է կազմել, որոնք հիմնականում վերաբերել են դիմակ կրելու կանոների խախտումներին: Տեսչական մարմինները 87 կազմակերպության գործունեությունը դադարեցնելու առաջարկ են ներկայացրել պարետատանը, և դրանց գործունեությունը դադարեցվել է:

Ընտանիքի անդամները, եթե մեքենայում են պետք է կրեն դիմակ, քանի որ սահմանված չափորոշիչների համաձայն, մեքենան ևս համարվում է փակ տարածք, ինչն իրականում այդպես է:

Անգամ բացօթյա առևտուր իրականացնելիս, ըստ վարչապետի, պետք է և վաճառողը և գնոդը կրեն դիմակ:Այսօր հանրապետության կորոնավիրուսային վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Մեծ է ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը: Երեկվա դրությամբ ծանր է գնահատվում 358 պացիենտի առողջական վիճակը, ծայրահեղ ծանր՝ 58: Թոքերի արհեստական օդափոխման սարք է միացված 15 մարդու: 

«Ուզում եմ «Կրկիր դիմակ, փրկիր կյանքեր կարգախոսը» մեկ անգամ ևս  մեկնաբանել: Այսօր շատ երիտասարդներ առաջնորդվում են այն մտածելակերպով, որ իրենք երիտասարդ են և չունեն հիվանդություններ, մեծ հավանականությամբ կորոնավիրուսը մեծ պրոբլեմ չի ստեղծի իրենց համար:  Բայց սա չի նշանակում, որ իրենց վարակվելու հետևանքով կյանքեր չեն խլվի: Իրենք կարող են վարակել այլ երիատասարդի և շղթայական ընթացք ունենա դա: Կարող են վարակել ծնողներին, տատիկներին, պապիկներին: Մենք այսօր մահվան 7 նոր դեպք ենք ունեցել: Պարետատան նիստում արձանագրեցինք, որ դիաբետով հիվանդները և բարձր զարկերակային ճնշում ունեցողները շատ ծանր են տանում կորոնավիրուսը: Իսկ այդ հիվանդությունները լայնորեն տարածված են Հայաստանում ,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1293 դիտում

Սա կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլ է․ մի հավատացեք սենց բաների․ մեդիափորձագետ

Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ ՀՀ փոխվարչապետ

Եվրամիությունն արձագանքել է Տավուշի սահմանի երկայնքով ծավալվող ռազմական գործողություններին

Ադրբեջանի նախագահը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել

Պաշտպանը Նարեկ Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն է ներկայացրել

Պատերազմից պետք է միշտ խուսափել, միշտ կա այլընտրանք. Աննա Հակոբյանը ադրբեջանցի կանանց դիմել է կոչով

Ինչպես տարբերակել ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ իրական փաստերից. ուղեցույց

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել

Հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ

Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում

Արտակարգ դրության երկարաձգման որոշման մեջ փոփոխություններ են կատարվել

Էլվիս Փրեսլիի թոռանը մահացած են գտել. ըստ մամուլի՝ ինքնասպանություն է գործել

Ինչպես են վերահսկվում մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքները

Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք Տավուշի ուղղությամբ ադրբեջանական գնդակոծությունների մասին առաջին զեկույցը

Կորոնավիրուսով վարակված ԴԱՀԿ 10 աշխատակից բուժման մեջ է, աշխատանքի է վերադարձել 27-ը

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գիշերը իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել

Վարչապետը Կառավարության նիստին մասնակցում էր Հայաստանի դրոշի գույներով փողկապով

ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով

«Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը զարդարում են Ազնավուրի հրապարակը