ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

ՊԲ-ում պարբերաբար անցկացվում են սանիտարական օրվան նվիրված միջոցառումներ, որոնք, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգները, բանակի հրամանատարի ցուցումով զուգակցվում են նաև ախտահանման համալիր գործընթացներով: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ այդմ, լայնորեն օգտագործելով նաև վերջերս ՊԲ-ն համալրած ախտահանող սարքավորումների հնարավորությունները, մայիսի 30-ին մանրակրկիտ կերպով ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինություններն ու առհասարակ այն բոլոր վայրերը, որոնք կարող են որևէ կերպ նպաստել վարակի արմատավորմանն ու տարածմանը:

Պաշտպանության նախարարությունը միաժամանակ ընդգծում է, որ սանիտարական օրվա շրջանակում իրականացվող ախտահանման ու կանխարգելիչ գործընթացները, որևէ առնչություն չունեն անվտանգության ապահովման այն համալիր միջոցառումների հետ, որոնք պարտադիր են ՊԲ-ի բոլոր զինծառայողների համար և կրում են ամենօրյա բնույթ: Դրանց շնորհիվ առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից և միևնույն ժամանակ կյանքի կոչել այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են բանակային ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության ծրագրով:

Տպել
515 դիտում

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը

Տավուշում շրջվել է զինվորներին տեղափոխող «Կամազ»-ը. ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զին. հոսպիտալ. Shamshyan.com

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին. ՀՖՖ

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից կորոնավիրւսի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 14 մլն 740.000 դրամ

Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել և բերման ենթարկվել

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանք է կասեցրել. խախտվել է պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. գտնվել է նրանցից մեկի դին. «Արցախպրես»

Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը. ՇՎՏՄ

Նախկին «սահմանադրական կարգի» շահառուները

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք (տեսանյութ)

Գոշավանքի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. 28-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն ամփոփել է անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով արդեն 63 հազար արձանագրություն է կազմվել (տեսանյութ)

Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է վարորդներից մեկը