Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  ՀՀ կառավարության անունից Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի, Կանադայի և Ջամայկայի վարչապետների կողմից նախաձեռնված «Ֆինանսավորումը զարգացման համար Կովիդ-19-ի դարաշրջանում և դրանից դուրս» խորագրով կազմակերպված բարձրաստիճան միջոցառման շրջանակներում ուղերձ է հղել:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Պարոն Գլխավոր քարտուղար, Մեծարգո պետությունների ղեկավարներ, Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք.

Ապրելով մեր ժամանակների ամենահզոր ճգնաժամը, որն առաջացել է COVID-19 համավարակի պատճառով՝ սա կարևոր հարթակ եմ համարում քննարկելու և միասին հասկանալու, թե ինչ է այն նշանակում համաշխարհային տնտեսության համար և ինչպես հաղթահարել այն: Համավարակը սահմաններ և ազգություններ չի ճանաչում. այն ազդեցություն է թողել մեզնից յուրաքանչյուրի կյանքի վրա, և մենք դրան կարող ենք հակազդել միայն համատեղ ջանքերով:

Համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքներն արդեն իսկ ցայտուն են և կշարունակեն լրջորեն ազդել շատերի կյանքի վրա, քանի որ դրա բացասական միտումները պատճառ կդառնան այնպիսի դժվարությունների, որոնք միշտ չէ, որ կլինեն մեզ հանդիպած դասական խնդիրները:

Մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն առաջնային համարելով՝ մեզանից շատերը սահմանեցին տարբեր տիպի սահմանափակումներ տնտեսական գործունեության և ազատ տեղաշարժի վրա, ինչը հանգեցրեց խափանումների մատակարարման համաշխարհային շղթաներում:

Անկախ չափից և զարգացման մակարդակներից՝ բոլոր տնտեսությունները լրջորեն տուժել են: Բիզնեսը փորձում է օպտիմալացնել իր ծախսերը հաղթահարելու համար ճգնաժամը, մինչ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքներն ու որպես արդյունք կրճատում իրենց ծախսերը:

 Դժբախտաբար, մեզ համար պարզ է դարձել, որ ինչ-որ ժամանակ դժվար է լինելու միջամտել այս ցիկլիկ գործընթացին, քանզի համավարակի հետևանքների դեմ պայքարելու համար առկա գործիքներն անբավարար են:

Քանի որ համաշխարհային տնտեսությունը պետք է ձևավորի ավելի նորարական և թիրախային գործիքներ այս ճգնաժամը հաղթահարելու համար, այսօր առավել քան երբևէ ակնհայտ է, որ մենք պետք է համագործակցության և միմյանց աջակցության նոր չափանիշներ սահմանենք՝ մեր տնտեսությունները վերականգնելու նպատակով:

Հայաստանի տնտեսությունն արձանագրել է միջինում 7 տոկոս կայուն աճ նախորդ տարիներին: Կառավարությունը հաստատել է մի շարք միջոցառումներ մեղմելու համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները: Այնուամենայնիվ, մեր նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսությունն անկում կապրի 2020 թվականին՝ արձանագրելով իրական ՀՆԱ բացասական աճ -2%-ով:

Մեր երկրի տնտեսական և ֆինանսական դիմադրողականությունը բարձրացնելու համար մենք շարունակում ենք մշակել մեր քաղաքացիներին և տնտեսությանը աջակցելու կարճաժամկետ և միջնաժամկետ նոր միջոցառումներ:

Ինչպես ավելի վաղ ընդգծեցի, կարևոր է, որ մենք շարունակենք աշխատել միասին մեր փոխկապակցված աշխարհի համար միասնական լուծումներ գտնելու նպատակով: Հետևաբար, մենք միասնության, համերաշխության և համաշխարհային գործընկերության կոչ ենք անում ՝ մեղմելու այն դժվարությունները, որոնք դեռ առջևում են:

Մենք պատրաստ ենք մեր կարողությունների առավելագույն չափով մեր ներդրումն ունենալու այս գործընթացին: Եղեք առողջ և ապահով»:

 

Տպել
910 դիտում

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը

Տավուշում շրջվել է զինվորներին տեղափոխող «Կամազ»-ը. ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զին. հոսպիտալ. Shamshyan.com

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին. ՀՖՖ

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից կորոնավիրւսի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 14 մլն 740.000 դրամ

Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել և բերման ենթարկվել

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանք է կասեցրել. խախտվել է պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. գտնվել է նրանցից մեկի դին. «Արցախպրես»

Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը. ՇՎՏՄ

Նախկին «սահմանադրական կարգի» շահառուները

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք (տեսանյութ)

Գոշավանքի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. 28-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն ամփոփել է անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով արդեն 63 հազար արձանագրություն է կազմվել (տեսանյութ)

Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է վարորդներից մեկը