Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Մայիսի 27-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Խորենացու փողոցի տերմինալը փորձում են գողանալ: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:

Քրեական հետախույզներն անմիջապես մեկնել են դեպքի վայր և մինչ նշված հասցե հասնելը` նկատել են կասկածելի անձանց, որոնք դիմել են փախուստի։ Ոստիկանները հետապնդել ու Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում բռնել են 22 և 26-ամյա երկու երիտասարդի: Նրանք բերման են ենթարկել բաժին: Պարզվել է, որ ժամը 03.30-ին երիտասարդները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են վճարային տերմինալը և դրամարկղից գումար գողացել: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետաղադրամներ:

Պարզվել է նաև, որ մայիսի 21-ին և 24-ին երիտասարդները նույն եղանակով գողացել են նաև Մաշտոցի պողոտայի և Աբովյան փողոցի վճարային տերմինալների մետաղադրամի և թղթադրամի ընդունիչ սարքերը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Երիտասարդները ձերբակալվել են։ Քննությունը շարունակվում է։

Տպել
1459 դիտում

Արցախում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը

Հուլիսի 10-ին Շիրակի մարզում կորոնավիրուսի 53 նոր դեպք է հաստատվել

ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը վերանայվելու է ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ. նախորդը ընդունվել էր 2007-ին

Երևանում բերման է ենթարկվել հետախուզման մեջ գտնվող 66-ամյա քաղաքացի

Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը

Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում Նուբարաշենի աղբավայրում

Հայաստանը լիովին հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը. ներկայացվեց 2-րդ զեկույցը

Հուլիսի 10-ին արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 3118 դեպք

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի

Փեսայի ուղերձները՝ կառավարության դիմացի մայթին

Անցած 7 օրում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ 1800 կրակոց է արձակել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել. հաստատված է 146 դեպք, մեկուսացման ցուցում ունի 84 մարդ

«Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցները եղել են Արարատ և Խաչիկ համայնքներում, քննարկել համայնքների զարգացման տարբեր հարցեր

Աշխատանքային այցով Տավուշի մարզում է եղել ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

Ադրբեջանական լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՀՀ տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Սահմանամերձ Բարեկամավանում մեկնարկել են գերժամանակակից փոստային բաժանմունքի կառուցման աշխատանքները (տեսանյութ)

Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է. վարչապետ

Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ տալով թուրքական իշխանությունները վերահաստատեցին այլատյաց կեցվածքը. ԱՀ նախագահ

Կորոնավիրուսի 489 նոր դեպք և 710 առողջացած, 1 օրում մահացել է 13 քաղաքացի, եւս 3-ը՝ այլ հիվանդությունից