Գանգատների դեպքում պացիենտները բերվում են պոլիկլինիկա․ ԱՆ-ը ներկայացրել է ասիմպտոմ անձանց հսկողության կարգը

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեսանյութով ներկայացրել է՝ ինչպես է տեղամասային պոլիկլինիկաների միջոցով իրականացվում COVID-19-ով վարակված թեթեւ կամ առանց ախտանշանների պացիենտների հսկողությունը։

ԱՆ արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնարիկ Ղոնյանի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկն է՝ առանց ախտանիշ եւ թեթեւ դեպքերի վարումն իրականացնել տնային պայմաններում։

Նա տեղեկացրել էր, որ մայիսի 21-ից գործընթացը կազմակերպվում է։

Տեղում գնահատելով պացիենտի առողջական վիճակը, հաշվի առնելով հոսպիտալացման ցուցումները՝ կկայացվի որոշում։ Այդ ցուցումներն ամբողջությամբ առկա են նախարար Արսեն Թորոսյանի հրամանում։ Հոսպիտալացման ցուցումներն են 60-ից բարձր տարիքը, քրոնիկ սրտանոթային հիվանդությունը, շաքարային դիաբետը եւ այլն։

Բժշկի կողմից վերջնական որոշումը կայացվում է մասնագիտական խմբի հետ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումայանը նշել է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների հսկողությունն իրականացվում է հեռախոսանզանգի միջոցով, հսկվում է բժշկի կողմից։

«Գանգատների առկայության դեպքում բուժանձնակազմի կողմից մեր շտապօգնության մեքենայով պացիենտները բերվում են պոլիկլինիկա։ Նրանք մտնում են պոլիկլինիկա առանձին մուտքով միանգամից մեկուսարան, անցնելով համապատասխան բուժզննումը եւ լաբորատոր գործիքային հետազոտությունը՝ կայացվում է որոշում կամ շարունակել բուժումը վարել տանը, կամ կազմակերպել հոսպիտալացումը բժշկական կենտրոնում»,- նշել է նա։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ սահմանվում է 14-օրյա հետհիվանդանոցային բժշկական հսկողություն, որից հետո տվյալ անձը համարվում է աշխատունակ։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նոր հրամանի համաձայն՝ հաստատվել է  արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը։

Տպել
1104 դիտում

Վաղը, որ իմ եղբայրներն ու քույրերը նորից անցնեն հարձակման, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար. Հովհաննիսյան

Երեկ խոցված թուրքական Bayraktar ԱԹՍ-ի կանադական տեսախցիկը տեղադրվել է այս տարվա սեպտեմբերին. Շուշան Ստեփանյան

Ավագանու անդամն առաջարկեց հետեւել հակահամաճարակային կանոններին․ քաղաքապետն արդեն հանձնարարել է

«Բայրաքթարի» բեկորները կարեւոր են, քանի որ ապացուցում են պատերազմին Թուրքիայի ներգրավվածությունը. վարչապետ

Ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում եւս. ՀՀ ՄԻՊ

Մարտունի քաղաքի ռմբակոծությունից վիրավորում ստացած 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից. Դերձյան

Հրապարակվել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 43 զինծառայողի անուն

«Թղթե տնակից» հայտնի Կեուչկարյանը կոչ է անում աշխարհին արձագանքել հայերի դեմ նոր ցեղասպանությանը (տեսանյութ)

Մարզումներ ռազմաճակատ մեկնելուց առաջ. ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել

Նահանջը պարտություն չէ. նախորդ մարտերում էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ. Ա. Հովհաննիսյան

Ա. Սարգսյանը ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետին՝ Թուրքիային ռազմական սարքավորումների վաճառքը կասեցնելու համար

Ադրբեջանական կողմը նենգափոխում է տվյալները․ Արման Թաթոյան

Վիրավոր ռուս լրագրողը խնդրել է, որ ՄԻՊ-ը ամբողջ աշխարհին տեղեկացնի Ադրբեջանի՝ խաղաղ բնակավայրին հարվածելու մասին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ. պաշտոնական

Ֆրանսիայի Սենատ է ներկայացվել Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին բանաձև

Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է, ինչ ծեծ է ուտում, ամբողջությամբ կազմալուծվել է. Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջանը կորցրել է եւս 5 ԱԹՍ, 1 ինքնաթիռ, 10 զրահատեխնիկա. հակառակորդի կորուստները՝ ամփոփ

Դեսպանի դիրքորոշումը հայանպաստ էր․ ակցիայի մասնակիցները հանդիպեցին ԵՄ դեսպանի հետ

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ ձե’ր կյանքի գնով, Գեւորգ, Արտավազդ, Մանվել, Գեւորգ. Աննա Հակոբյան

Արյան անհրաժեշտ պաշարը լրացվել է. առայժմ արյունատվության կարիք այլեւս չկա