ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը

29/05/2020 schedule12:36

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ աշխատակիցները տարհանվել են շենքի տանիքից ուղղաթիռի միջոցով: Նշվում է, որ ոչ ոք չի տուժել: Քաղաքում 3-րդ օրն անընդմեջ շարունակվում են զանգվածային անկարգությունները, որոնք սկսվել են ձերբակալությունից հետո աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Քաղաքային իշխանությունները սահմանել են արտակարգ դրության ռեժիմ:

Ուրբաթ գիշերը ցուցարարները սկզբում շրջափակել են շենքը: Երբ ոստիկանները փորձել են ցրել ամբոխն արցունքաբեր գազով եւ լուսաձայնային նռնակով, ցուցարարները ներխուժել են շենքի տարածք, այրել այն:

Մարդիկ դուրս են եկել փողոց մի տեսանյութի հայտնվելուց հետո, որտեղ երեւում է թե, ինչ վերաբերմունք են ցույց տվել ոստիկանները ձերբակալված Ջորջ Ֆլոյդի նկատմամբ: Ոստիկաններից մեկը ծնկով սեղմել էր գետնին տապալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի կոկորդին, տեսանյութում երեւում է, թե ինչպես է նա ասում, որ չի կարողանում շնչել, այնուհետեւ կորցնում է գիտակցությունը: Ֆլոյդին հոսպիտալացրել են, որտեղ վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Երբ տեսանյութը լայն տարածում է գտել, քաղաքի ոստիկանության ղեկավարությունը որոշում է կայացրել գործում ներգրավված 4 ոստիկանի հեռացնել աշխատանքից:

Թեմային անդրադարձել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է. «Ես չեմ կարող մի կողմ քաշվել եւ պարզապես նայել, թե ինչ է կատարվում ԱՄՆ հզոր Մինեապոլիս քաղաքում: Այնտեղ բացակայում է առաջնորդությունը: Կամ թույլ քաղաքապետ՝ ձախ ռադիկալ Ջեյկոբ Ֆրեյը, իրավիճակը հսկողության տակ կառնի, կամ ես այնտեղ կուղարկեմ Ազգային գվարդիային: Ես հենց նոր խոսել եմ նահանգապետ Թիմ Ուոլզի հետ եւ ասել նրան, որ զինվորականների կուղարկեմ: Մենք հսկողություն կսահմանենք այնտեղ, սակայն երբ գողություններ են սկսվում, սկսվում է նաեւ հրաձգություն»։ 

Տպել
680 դիտում

«Կասեցնել Սահմանադրության գործողությունը ընդամենը պաշտոնի պահպանության համա՞ր». Գրիգորյանը՝ ՍԴ դատավորների դիմումի մասին

ԵԽ պատգամավորը մեղադրում է Էրդողանին Սիրիայում իրավիճակը սրելու եւ նավթի ապօրինի վաճառքի մեջ

Սկզբունքային տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ․ չեմ կարծում, որ մենք չստացված եկամուտը պետք է փոխհատուցենք․ նախարար

Կարծում եմ՝ ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների արտահայտած տրամադրություններով. Ալեքսանդր Ազարյան

ՃՈ հաշվառման, քննական ստորաբաժանումների գործառույթներին առնչվող դիմումները հարկավոր է ուղարկել էլփոստի հասցեին. ցանկ

Yandex.Taxi-ն աջակցում է Հայաստանի քաղաքաշինության մասնագետներին՝ Երևանի հանրային վայրերը ձևավորելու գործում

Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Հայաստան 2 չվերթ կա. դեսպանությունը դիմում է գրանցված անձանց

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 76 մարդ է բուժվում

Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները

Թող տանեն, միեւնույն է, տանը ուտելու բան չկա. ռեստորանների բողոքի ցույց անող աշխատակիցներից ոմանք բերման ենթարկվեցին

Ինչպիսին է Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց համար Արցախ մուտքի թույլտվության կարգը. իրազեկում

Ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել «Շանգրի լա» խաղատան լիցենզիան

Ուրախ եմ, որ չենք քննարկում, թե Ալեն Սիմոնյանի տղան մեկին գցել է մեքենայի տակ եւ չի պատժվել. թող սա լինի ամենամեծ խնդիրը

ԿԳՄՍ-ն կիրականացնի ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիր

Կառավարությունը ԲԷՑ-ին թույլատրեց «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 մլն 857 հազար դոլարով պայմանագիր կնքել

30-ամյա տղամարդը բերման ենթարկվելու ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել

ԱԱԾ հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել. նրանք կալանավորվել են

ԱԱԾ-ին ամրացված շենքը մրցույթով կօտարվի․ գումարի մի մասը կհատկացվի ԱԱԾ աշխատակիցների բնակարանային խնդիրը լուծելու համար

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հայկական արտադրության վերելակ է տեղադրվել (լուսանկար)