Հանձնարարականները չկատարելու դեպքում լինելու են նման որոշումներ. աշխատանքից ազատվել է Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը

Մարտունու եւ Քաշաթաղի շրջվարչակազմերի ղեկավարները պասիվություն են ցուցաբերել հակահրդեհային միջոցառումների հետ կապված: Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանն ազատվել է աշխատանքից: Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մեր ամենամեծ խնդիրը լինելու է հակահրդեհային միջոցառումների իրականացումը: Բնական այս աղետը ամեն տարի տեղի է ունենում բերքահավաքի ընթացքում: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության նոր տնօրեն Կարեն Սարգսյանին ներկայացնելու ժամանակ ես արդեն իսկ նշել եմ, որ դա լինելու է մեր առաջնահերթ խնդիրներից մեկը: Այս առումով կցանկանայի նշել, որ աշխատանքի թերացումներ են եղել Մարտունու եւ Քաշաթաղի շրջաններում: Մարտունու շրջանում աշխատանքները հիմնականում սկսվել էին, եւ վարչակազմի ղեկավարին հորդորել եմ էլ ավելի ակտիվացնել, իսկ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը կազատվի իր պաշտոնից՝ այդ աշխատանքներում պասիվություն ցուցաբերելու համար»,- մանրամասնել է Հարությունյանը:

Արցախի Նախագահը նշել է, որ այդ վարքագիծը պետք է օրինակ լինի բոլորի համար, եւ, հանձնարարականները չկատարելու առումով, լինելու են նմանատիպ որոշումներ:

Նա հայտնել է, որ Արտյոմ Սարիբեկյանը նշանակվելու է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար: Վերջինս մինչ այդ աշխատում էր «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:

 

Այլ վարչակազմերում եւս փոփոխություններ սպասվում են: Արցախի նախագահը տեղեկացրել է, որ իր հրամանագրով Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվելու Էրիկ Հարությունյանը, ով վեցերորդ գումարման Խորհրդարանում եղել է պատգամավոր:

 

 

Տպել
1513 դիտում

ԵԽ պատգամավորը մեղադրում է Էրդողանին Սիրիայում իրավիճակը սրելու եւ նավթի ապօրինի վաճառքի մեջ

Սկզբունքային տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ․ չեմ կարծում, որ մենք չստացված եկամուտը պետք է փոխհատուցենք․ նախարար

Կարծում եմ՝ ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների արտահայտած տրամադրություններով. Ալեքսանդր Ազարյան

ՃՈ հաշվառման, քննական ստորաբաժանումների գործառույթներին առնչվող դիմումները հարկավոր է ուղարկել էլփոստի հասցեին. ցանկ

Yandex.Taxi-ն աջակցում է Հայաստանի քաղաքաշինության մասնագետներին՝ Երևանի հանրային վայրերը ձևավորելու գործում

Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Հայաստան 2 չվերթ կա. դեսպանությունը դիմում է գրանցված անձանց

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 76 մարդ է բուժվում

Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները

Թող տանեն, միեւնույն է, տանը ուտելու բան չկա. ռեստորանների բողոքի ցույց անող աշխատակիցներից ոմանք բերման ենթարկվեցին

Ինչպիսին է Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց համար Արցախ մուտքի թույլտվության կարգը. իրազեկում

Ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել «Շանգրի լա» խաղատան լիցենզիան

Ուրախ եմ, որ չենք քննարկում, թե Ալեն Սիմոնյանի տղան մեկին գցել է մեքենայի տակ եւ չի պատժվել. թող սա լինի ամենամեծ խնդիրը

ԿԳՄՍ-ն կիրականացնի ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիր

Կառավարությունը ԲԷՑ-ին թույլատրեց «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 մլն 857 հազար դոլարով պայմանագիր կնքել

30-ամյա տղամարդը բերման ենթարկվելու ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել

ԱԱԾ հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել. նրանք կալանավորվել են

ԱԱԾ-ին ամրացված շենքը մրցույթով կօտարվի․ գումարի մի մասը կհատկացվի ԱԱԾ աշխատակիցների բնակարանային խնդիրը լուծելու համար

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հայկական արտադրության վերելակ է տեղադրվել (լուսանկար)

Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին ցանկանում են դարձնել մզկիթ․ Ռուստամ Բաքոյանը մտահոգություն հայտնեց