Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

Nissan-ը հայտարարել է, որ մտադիր է փակել Իսպանիայում եւ Ինդոնեզիայում  իր գործարանները, ինչպես նաեւ հեռանում է հարավկորեական շուկայից եւ հրաժարվում Ռուսաստանի դաշնությունում գործող Datsun անվանումով բրենդից:

Eurօnews-ը հայտնում է, որ մասնավորապես, լիկվիդացիա է սպասվում է Բարսելոնայում գործող Nissan-ի գործարանում, որտեղ ավելի քան 3 հազար մարդ է աշխատում: Nissan-ի գլխավոր տնօրեն Մակոտո Ուտիդան հավաստիացնում է, որ ընկերության ղեկավարությունն ուսումնասիրել է բազմաթիվ տարբերակներ՝ աշխատանքները չկասեցնելու համար, սակայն այլ տարբերակ չունեն եւ ստիպված են գնալ այս «ոչ այնքան հեշտ» քայլին:

Նոր ռազմավարությունը դարձել է Renault-Nissan դաշինքի նախաձեռնած խոշոր բարեփոխումների  մի մաս, որի ընթացքում գործընկերները պայմանավորվել են միավորել մեքենաների արտադրությունն ու շուկայի բաժանումը: Ըստ Renault-ի կառավարման խորհրդի նախագահ  Ժան-Դոմինիկ Սենարդի ՝ սա պետք է օգնի դաշինքին կենտրոնանալ աշխարհի ողջ տարածքում խոշոր ավտոմոբիլային շուկաներում.

«Nissan-ի պատասխանատվության ոլորտը Ճապոնիան է, Չինաստանը եւ Հյուսիսային Ամերիկան: Renault-ինը՝ Եվրոպան, Ռուսաստանը, Լատինական Ամերիկան եւ  Հյուսիսային Աֆրիկան:  Mitsubishi-ի շրջանակն էլ  Հարավարեւելյան Ասիան ու Օվկիանիան են»,-նշել է Սենարդը:

Պատասխանատվության ոլորտի այս բաժանումը, սակայն, ըստ խորհրդի նախագահի, չի նշանակում, որ Nissan-ը վերջնականապես դուրս է գալիս եվրոպական շուկայից: Ընկերությունը մտադիր է պահպանել Սանդերլենդում առկա գործարանը: Այն խոշորագույն մեքենաշինական ձեռնարկություն է Հյուսիսային Թագավորությունում, այնտեղ աշխատում է ավելի քան 7 հազար մարդ: Ավելի վաղ տեղեկություններ են եղել այն մասին, որ տնտեսական ճգնաժամի պատճառով այստեղ էլ սպասվում են արտադրության զգալի կրճատումներ:

Nissan-ի՝ Բարսելոնայում տեղակայված գործարանի աշխատակիցները չեն կարողացել թաքցնել զայրույթը՝ կոնցեռնի համատեղ որոշման մասին տեղեկանալուց հետո:  3 հազար մարդ արդեն համարվում է փաստացի գործազուրկ: Նրանք բողոքի մեծ ալիք են բարձրացրել եւ հայտարարել, որ ընկերության ղեկավարությունն իրենց ազատումը ծրագրել է վաղուց, սակայն աշխարհում առկա իրավիճակը հարմար առիթ է եղել՝ նախկինում ծրագրածն իրականացնելու համար: Աշխատակիցները հայտարարել են՝ իրենց թողնում են բախտի քմահաճույքին եւ նշել, որ սուտ է տեղեկատվությունը, թե Բարսելոնայի գործարանի արտադրանքը ոչ եկամտաբեր է:

Բարսելոնայի գործարանի աշխատակիցների բողոքը

Բանն այն է, որ Nissan-ը որոշել է մինչեւ 2023 թվականը 20 տոկոսով նվազեցնել ավտոմեքենաների արտադրությունն ամբողջ աշխարհում:

Ի նշան իրենց գործարանի փակման դեմ բողոքի, աշխատակիցները մայրուղիներում տասնյակ անվադողեր են այրել: Նրանք նշում են, որ աշխատակիցների մեծ մասը 10 տարուց ավելի է՝ աշխատում է գործարանում, իսկ համաշխարհային ճգնաժամի եւ համավարակի պայմաններում նոր աշխատանք գտնելու հեռանկարն անորոշ է, քանի որ կրճատումներ են բոլոր խոշոր արտադրություններում:

Սա 11 տարվա ընթացքում Nissan-ի առաջին գործարանն է Իսպանիայում, որ փակվում է: Հաշվի առնելով մատակարարներին ու ենթակապալառուներին, արհմիությունները համոզված են, որ գործարանի փակումը կազդի 20 հազար մարդու վրա:

Իսպանիայի արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջության նախարար Մարիա Ռեյես Մարոտոն, սակայն, դեռ լավատես է. «Մենք տեղյակ ենք տնտեսական դժվարությունների մասին, որոնք Nissan- ն է ապրում, հատկապես COVID-19- ի պատճառով: Բայց մենք հավատում ենք, որ պետք է մտածել միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարների մասին: Մենք համոզված ենք, որ Nissan- ը կկարողանա հենակետ ձեռք բերել Իսպանիայում եւ մնալ եվրոպական շուկայում»,-ասել է նա:

Ավտոմեքենաների արտադրությունը կազմում է Իսպանիայի Համախառն ներքին արդյունքի 10% -ը: Սկզբնապես Բարսելոնայի գործարանը նախատեսված է եղել տարեկան 200 հազար մեքենա արտադրելու համար, բայց նույնիսկ համավարակի բռնկումից առաջ գործարանի կարողությունը կրճատվել էր մեկ երրորդով, այդ մասին են փաստում դիտորդները:

Նշենք, որ այս տարվա մարտին էլ Nissan ընկերությունը որոշում էր կայացրել կրճատել Սանկտ-Պետերբուրգի իր գործարանի աշխատանքները՝ երկհերթափոխային համակարգից անցնելով 1 հերթափոխի: Ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ այդ որոշումը մեքենաների պահանջարկի կտրուկ անկման հետ է կապված, համաճարակի հետ կապ չունի եւ առնչվում է միայն շուկայում տիրող իրավիճակին: Նա հավելել էր, որ մի քանի ամսից՝ հնարավոր է վերականգնվի նախկին աշխատաձեւը: Nissan-ի Պետերբուրգի ավտոգործարանն արտադրում է X-Trail, Qashqai եւ Murano մոդելները:

Իր հերթին Renault ընկերությունը կասեցրել էր Ֆրանսիայի իր գործարանների աշխատանքը՝ տուն ուղարկելով 12 արտադրական ձեռնարկության մոտ 18 հազար աշխատակցի՝ անորոշ ժամանակով: Փակվել էին նաեւ դեպի Եվրոպա արտադրանք ապահովող Թուրքիայի եւ Մարոկկոյի գործարանները, սակայն ի տարբերություն Nissan-ի վերը թվարկված գործարանների, դրանք կվերաբացվեն՝ կորոնավիրուսի համաճարակի տեմպերի թուլացման հետ մեկտեղ:

Տպել
2492 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին