Իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Մեր կողմից ձեռնարկվող միջոցառումները պետք է շարունակաբար եւ կարգապահորեն պահպանվեն, որպեսզի կարողանանք աճի թիվը պահել նույն շրջանակներում, այնուհետեւ սկսենք իջեցնել։

Կառավարությունում պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա հայտարարեց, որ այս պահին կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 53՝ ծայրահեղ ծանր եւ 17՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված։ «Որպեսզի մենք կարողանանք իրավիճակը պահել կառավարելի եւ չունենանք դեպքեր, երբ մեր քաղաքացիները զրկված կլինեն ինտենսիվ թերապիայի բուժօգնությունից, մենք շարունակում ենք ծավալել մեր հիվանդանոցային մահճակալային ֆոնդը եւ մոտակա 1-1,5 ամսվա ընթացքում կունենանք եւս 100 մահճակալ ինտենսիվ թերապիայի»,- ասաց Թորոսյանը՝ շեշտելով, որ դրանցից 50-ը կլինեն ԱՆ-ի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, 50-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Նա ասաց, որ գրեթե բոլոր վերակենդանացման բաժանմունքներում առանձնացված են հատվածներ կորոնավիրուսով պացիենտների համար, եւ սրանից բացի, կան նաեւ առանձնացված բժշկական կենտրոններ։ Հենց այս համատեքստում Թորոսյանը շատ կարեւոր է համարում կոչը քաղաքացիներին՝ պահպանել բոլոր կանոնները, որպեսզի որեւէ մեկը չհայտնվի այնպիսի վիճակում, որ կարիք ունենա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժօգնություն ստանալու։ «Դժբախտաբար, ոչ բոլոր դեպքերն են հնարավոր լինում փրկել, եւ մենք երեկ ռեկորդային վատ ցուցանիշ ենք ունեցել՝ 15 մահ, որ մենք չենք կարողացել փրկել»,- ասաց Թորոսյանը՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ բժիշկները 24-ժամյա ռեժիմով կատարում են սահմանված բուժօգնությունը։

Նախարարի խոսքով՝ չկա երաշխիք, որ որեւէ վարակված անձ, նույնիսկ առողջ եւ երիտասարդ, դուրս կգա դրական ելքով։ Թորոսյանը կրկին հիշեցրեց, որ այսուհետ բոլոր ասիմպտոմ քաղաքացիները բուժվելու են պոլիկլինիկական համակարգով։ Այս առիթով նա ասաց, որ կա որոշակի լարվածություն քաղաքացիների շրջանում եւ կոչ արեց հայտնաբերված թերություններն ու դժգոհությունները հրատապ կերպով հաղորդել Առողջապահության նախարարության թեժ գիծ։

Տպել
4206 դիտում

Արամ Սարգսյանը հոդված է հրապարակել՝ դիտարկելով, թե ինչ նպատակ են հետապնդում Իլհամ Ալիևի գործողությունները

Հայ-ադրբեջանական սահմանային դրությունը սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից արձակված մեծ քանակի պարկուճներ, կա զոհ, վիրավոր

Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինծառայության վերաբերյալ փոփոխությունների փաթեթը

«Արմենիա տոբակոյի» աշխատակիցներին ազատել են աշխատանքից՝ «Հայաստան» դաշինքի հավաքին չգնալու համա՞ր. ինչ է ասում ՍՊԸ-ն

Սեպտեմբերի 13-ին գերեվարված հայերը ընտանիքների հետ կապ են հաստատել․ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նրանց

Արցախի որոշ շրջաններում կանխատեսվում է քամու ուժգնացում

Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին․ ՀՀ նախագահ

ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանի ընտրանին զիջեց Սլովակիայի հավաքականին

Բացառիկ երևույթ, գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ Անդրեասյան

Օդի ջերմաստիճանը կփոխվի․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ

Արցախից ոչ մի ջոկատ Ջերմուկ չի ժամանել․ ՊՆ

Վայոց ձորի մարզ Է այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը

Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

Հրդեհ Վերին Դվինում

Արգելանք է կիրառվել Վանաձորի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ

Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում ադրբեջանական նոր ագրեսիաների համար․ Արարատ Միրզոյան

Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

Անգնահատելի է ՍԴՀԿ-ի ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում. ՀՀ վարչապետ

«Հյուսիս-հարավ»-ի շրջանակում Մեղրիի որոշ տարածքներ ճանաչվել են հանրային գերակա շահ․ կմեկնարկի հողերի օտարման գործընթացը

18-ամյա արտաշատցին օդաճնշիչ ատրճանակով մեքենաներ է վնասել

ՀՀ վարչապետի հետ ունեցանք լավ հանդիպում, քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը. Բլինքեն

Գյումրիում ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքները

Վերջին կարճատև պատերազմի ժամանակ թշնամին մեծ անակնկալների է եկել ու ջախջախվել. Դավիթ Սանասարյան

Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին․ Քյուրքջյան

Ադրբեջանական ստորաբաժանումն այս գիշեր փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ

Արշակունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել

Անցնող ամեն օրը նշանավորվում է մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով․ Արցախում այսօր նշվում է Ստեփանակերտի օրը

Սյունիք գյուղում անասնագոմ է հրդեհվել

Եղեգնաձորի մի քանի թաղամասերում 9 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)

Վարչապետը Շառլ Միշելի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

Ինֆորմացիոն դիվերսիան կառավարվում է մեկ հստակ կենտրոնից․ Վահագն Ալեքսանյան

ՀՀ վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին (տեսանյութ)

Հանրային տոկունությունը մարտահրավերներին դիմակայելու համար մեկ զենքն է․ Վիլեն Գաբրիելյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու կոչի վերաբերյալ

Քաղաքագետի կարծիքով՝ դժվար չէ կռահել՝ կաթողիկոսն ու ՀՀ-ի և Արցախի կառավարումը ժամանակին ստանձնած անձինք ինչ են քննարկել

ՀՀ վարչապետը Քսավյե Բեթթելին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ (տեսանյութ)

Զինվորի տանը վիրաբուժական բաժանմունք է բացվել