Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

2019-ի դեկտեմբերին աշխարհն սկսեց անհանգստությամբ հետեւել Չինաստանի Ուհան քաղաքում COVID-19 նոր կորոնավիրուսով վարակվածների բուժման ընթացքին, վարակի տարածման ուղղություններին:

Վարակվածների ինքնազգացողության կտրուկ վատացման մասին տեսանյութերն արագորեն տարածվում էին սոցիալական ցանցերում: Վարակը եւս տարածվում էր արագորեն եւ շուտով դուրս եկավ Չինաստանի սահմաններից՝ շաբաթների ընթացքում փոխելով աշխարհի բնականոն կյանքը:

Հայաստանում սուր շնչառական COVID-19 հիվանդությամբ վարակման առաջին դեպքի մասին պաշտոնապես հայտարարվեց մարտի 1-ին: Մեկուսանալ աշխարհից ու հեռու մնալ վարակի տարածումից չհաջողվեց, եւ մարտի 16-ից մեր երկրում հայտարարվեց արտակարգ դրություն վարակի տարածումը կանխարգելելու եւ վերահսկելու նպատակով: Սահմանափակումներ դրվեցին ոչ միայն տեղաշարժի ու հանրային-միջանձնային շփումների, այլեւ՝ աշխարհին մեծապես անծանոթ այս հիվանդության մասին տեղեկատվության տարածման վրա: Թույլատրվեց հիվանդության կամ աշխարհում վարակի տարածման մասին հրապարակել միայն հավաստի աղբյուրներից ստացված լուրեր՝ համապատասխան հղումներով, իսկ հայկական իրականության՝ հիվանդների, վարակի օջախների, դրական ու բացասական թեստերի, մահացության ցուցանիշների մասին՝ միայն պաշտոնական տեղեկատվություն: Հետագայում այդ սահմանափակումների մի մասը վերացվեց, մյուսները փոխարինվեցին նորերով:

Այստեղ, հիմք ընդունելով բացառապես պաշտոնական տվյալները՝ դիտարկենք, թե վարակի տարածման ինչ ցուցանիշներ են գրանցվել մեր երկրում՝ խմբավորելով տվյալները կեսամսյա փուլերով (համարվում է, որ մոտավորապես այդքան է հիվանդության գաղտնի շրջանը): 

Մարտ ամսվա առաջին երկու շաբաթվա ընթացքում կատարվել է 411 թեստավորում: Բացասական է եղել 383-ը, դրական՝ 28-ը: Մարտի 15-ին հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված առաջին մարդը: Այս ընթացքում մեկ օրում կատարվել է նվազագույնը 7, առավելագույնը՝ 105 թեստ:

Մարտի երկրորդ կեսին կատարվել է 2.743 թեստավորում: Բացասական պատասխան է ստացվել 2.200-ի դեպքում, դրական՝ 543-ի: Ապաքինվել է 30 մարդ, մահացել՝ 3-ը: Այս ընթացքում մեկ օրում կատարվել է նվազագույնը 36, առավելագույնը՝ 367 թեստ:

Ապրիլի առաջին կեսին կատարվել է 6.539 թեստավորում: Բացասական պատասխանների թիվը 5.771 է, դրականներինը՝ 588: Ապաքինվածները 327-ն են, գրանցվել է 15 մահ: Այս ընթացքում մեկ օրում կատարվել է նվազագույնը 211, առավելագույնը՝ 685 թեստ:

Ապրիլի երկրորդ կեսին 12.546 թեստավորում է իրականացվել: Բացասական է եղել դրանցից 11.557-ի պատասխանը, դրական՝ 989-ի: Ապաքինվել է 619 հիվանդ, մահացել՝ 15-ը: Այս ընթացքում մեկ օրում կատարվել է նվազագույնը 556, առավելագույնը՝ 1161 թեստ:

Մայիսի 1-15-ը կատարված 16.828 թեստերից բացասական է եղել 14.693-ը, դրական 2.135-ը: Ապաքինվել է 814 հիվանդ, մահացել՝ 22-ը: Այս ընթացքում մեկ օրում կատարվել է նվազագույնը 752, առավելագույնը՝ 1529 թեստ:

Մայիսի 16-ից մինչ այսօր (ներառյալ) կատարվել է 15.926 թեստավորում, դրանցից բացասական է եղել 11,993-ը, դրական՝ 3.933-ը, առողջացել է 1.496 մարդ, մահացել՝ 58-ը: Այս ընթացքում մեկ օրում կատարվել է նվազագույնը 1.124, առավելագույնը՝ 1.832 թեստ:

Այսօրվա տվյալներով՝ մինչ օրս գրանցվել է վարակման 8.216 հաստատված դեպք, առողջացել է հիվանդներից 3.287-ը, փաստացի բուժվում է 4.772-ը, մահացել է 113-ը՝ 44 վարակակիրն այլ պատճառներով: Մինչ օրս մահացածներից ամենաերիտասարդը 27 տարեկան էր, ամենատարեցը՝ 93. մահացածներից մինչեւ 50 տարեկան էր 6 հիվանդ, 50-60 տարեկան՝ 13-ը, 60-70՝ 34-ը, 70-80՝ 25-ը, 80-90՝ 31-ը, եւ ավելի քան 90 տարեկան էր հիվանդներից 4-ը:

Վարակի տարածմանը զուգընթաց՝ շատ մասնագետներ հաստատված դեպքերի աճի թիվը պայմանավորում են կատարված թեստերի թվի աճով. թեպետ օրը օրին համեմատականում այդ ցուցանիշը կարող է դա ցույց չտալ (օրինակ, մայիսի 21-ին կատարվել է 1832 թեստ, որից դրական է եղել 322-ը, իսկ մայիսի 24-ին կատարվել է 1197 թեստ, որից դրական արդյունքով՝ 452-ն է եղել), սակայն երկշաբաթյա միջակայքում վերցված միջին թվերը փաստում են, որ այս սկզբունքը գործում է: Եթե մարտի առաջին կեսին կատարված 411 թեստից դրական է եղել 28-ը, ապա 2-րդ կեսին՝ 2.743 թեստից դրական է եղել 543-ը, ապրիլի առաջին կեսին՝ 6.359 թեստից 588-ը, հաջորդող երկու շաբաթվա՝ 12.546 թեստից 989-ը:

Մի փոքր այլ դինամիկա է նկատվում մայիս ամսին: Մեկ օրում կատարված թեստերի միջին թիվը գրեթե նույնն է. առաջին երկու շաբաթների ընթացքում կատարվել է 16.826 թեստ (միջինն օրը 1.121 թեստ), դրական պատասխան է ստացվել դրանցից 2.135-ի համար (միջինը՝ 142 նոր դեպք մեկ օրում), իսկ մայիսի երկրորդ կեսին՝ 15.926 թեստից (միջինն օրը 1.327 թեստ) դրական է եղել 3.933-ի պատասխանը (միջինը՝ 327 նոր դեպք ամեն օր). ի դեպ, չմոռանանք, որ այս ամիսը դեռ չի ավարտվել:


Հայաստանում իշխանությունը գնահատմամբ՝ վարակի տարածման երկրորդ ալիքն է սկսվել: Այսօրվա տվյալներով՝ բուժվում է 4772 մարդ. նրանցից ծանր վիճակում է 271-ը, ծայրահեղ ծանր վիճակում՝ 53-ը, արհեստական շնչառության սարքին միացված է 18-ը:

Նշենք, որ վարակի բռնկումից ի վեր համաճարակաբանները ողջ աշխարհում փաստում են, որ հաստատված դեպքերին զուգահեռ կա վարակվածների ոչ փոքր տոկոս (նշվում է՝ 50-500 տոկոս), որ մնում է չթեստավորված, չհաշվառված: Վարակակիրների այս հատվածը ոչ միայն չի ներառվում վիճակագրության մեջ, այլեւ՝ վարակի տարածման իր ճամփան է բացում: Սա ունի իր՝ թե օբյեկտիվ եւ թե սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվ պատճառներից է հիվանդության անախտանիշ ընթացքը, երբ մարդն այն կրում է՝ անգամ չկասկածելով այդ մասին: Սակայն հիվանդության թեթեւ ընթացքի դեպքում երբեմն էլ մարդիկ գիտակցաբար խուսափում են բժիշկներին դիմել՝ 14-օրյա ինքնամեկուսացման հրահանգ չստանալու, դրա անհարմարությունները չկրելու համար, կամ դիմելու մեկ-երկու փորձ են անում, չեն արժանանում գոհացուցիչ արձագանքի, այլեւս հետամուտ չեն լինում՝ որոշելով, որ կարող են ինքնաբուժմամբ ապաքինվել: 

Իսկ աշխարհում այսօր արդեն նոր կորոնավիրուսի ախտահարումների թիվը մոտենում է 5.8 միլիոնի, մահացել է շուրջ 350 հազար մարդ, ապաքինվել՝ մոտ 3 միլիոն հիվանդ։ Մի շարք երկրներ թուլացնում են կարանտինային նորմերը: Եվրոպայում փորձում են աստիճանաբար վերականգնել բնականոն կյանքի նորմերը։ ԱՄՆ-ն, որտեղ զոհերի թիվն այսօր անցավ 100 հազարից, վարակի պատճառով գործազուրկ են դարձել միլիոնավոր մարդիկ, եւ հիմա բոլոր 50 նահանգներն էլ թուլացնում են տնտեսական գործունեության եւ սոցիալական ակտիվության սահմանափակումները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում սահմանափակումների մեղմացումը համարում է մտահոգիչ եւ զգոնության կոչ է անում բոլոր երկրներին: ԱՀԿ-ի մասնագետները համարում են, որ սահմանափակումների կտրուկ չեղարկումը կհանգեցնի կորոնավիրուսի համավարակի երկրորդ բռնկմանը:

«Միայն այն պատճառով, որ վարակի տարածման տեմպը հիմա իջնում է, չենք կարող համարել, թե այդպես էլ կշարունակվի, եւ մենք մի քանի ամիս կունենանք, որ երկրորդ ալիքին նախապատրաստվենք։ Երկրորդ ալիքը հենց հիմա էլ կարող է լինել»,- ասել է ԱՀԿ արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն Մայք Ռայանը։ Համավարակի տարածումն, ըստ նրա, հիմնականում հսկողության տակ է, բայց, օրինակ, Հարավային Ամերիկայում, Հարավային Ասիայում եւ Աֆրիկայում կորոնավիրուսի ավերիչ արշավը դեռ նոր է թափ առնում։ 

Տպել
1227 դիտում

ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են հունիսի 26-ից կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Վթար Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածի վիճակը գնահատվել է բավարար

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Իրենց արշինով են չափում

Մոտ օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել ուղիղ ճառագայթներից

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոքարշակին. կա տուժած

Ոստիկանների ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68.305 է

Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին

Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի. վարչապետ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած երկրորդ երեխայի դին էլ է հայտնաբերվել

Երեւանի Գործարանային մետրոյի կայարանի ջրափոսից դուրս է բերվել արգելափակված 6 մեքենա (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ուղեւորը հոսպիտալացվել է

Արցախում կորոնավիրուսի եւս 6 դեպք է հաստատվել. Հադրութում նոր օջախ է հայտնաբերվել

Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք. արձանագրվել է 8 մահ, 1-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Մուշավան թաղամասի ամառանոցներում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20 հա խոտածածկույթ

1995-ի այս օրը Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ. այսօր Սահմանադրության օրն է

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից. մոտորանավակը խափանվել էր