ԱՆ-ն ձեռք է բերել 500 մատնային պուլսօքսիմետր. դրանք արդեն իսկ բաշխվել են մարզերի եւ Երեւանի հիվանդանոցներին

Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխարգելելու նպատակով ՀՀ ԱՆ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 500 մատնային պուլսօքսիմետր: Դրանք արդեն իսկ բաշխվել են մարզերի և Երևանի հիվանդանոցներին, քաղաքային պոլիկլինիկաներին, գյուղական ամբուլատորիաներին, առողջության կենտրոններին: 

Այսպիսով՝ մարզերի և Երևանի բուժաշխատողները հնարավորություն կունենան պացիենտների ավելի լայն շրջանակներում իրականացնելու հետազոտություն՝ ստուգելու արյան թթվածնով հագեցվածությունը, կամ ինչպես ընդունված է ասել, թթվածնի սատուրացիան (SpO2):

Միաժամանակ, COVID-19-ի շրջանակներում ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություններին բաշխելու նպատակով 24000 հատ պաշտպանիչ արտահագուստ, 20000 հատ ձեռնոց, 14000 հատ եռաշերտ դիմակ, 1180 հատ ալկոգել 250մլ, 840 հատ պաշտպանիչ ակնոց:

ԱՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախորդ շաբաթվա 5 աշխատանքային օրերին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպվել է 15 օնլայն դասընթաց Երևանի և մարզերի ԱԱՊ հաստատությունների բժիշկների և վարչական անձնակազմի համար, որին ներգրավվել են 2021 մասնակից: Դասընթացները շարունակական բնույթ են կրելու:

Տպել
1259 դիտում

Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Դռնփակ դատական նիստի հետ կապված հարցեր եք ինձ ուղղում». դատավորը չխոսեց Ծառուկյանի գործով որոշումից

Լուսանկարում Աշոտ Փաշինյանը չէ. Հասմիկ Հարությունյանը՝ տարածվող լուսանկարի մասին

24 ժամով կասեցվեց Գյումրու միկրոյի շուկայի գործունեությունը (լուսանկարներ)

«Կասեցնել Սահմանադրության գործողությունը ընդամենը պաշտոնի պահպանության համա՞ր». Գրիգորյանը՝ ՍԴ դատավորների դիմումի մասին

ԵԽ պատգամավորը մեղադրում է Էրդողանին Սիրիայում իրավիճակը սրելու եւ նավթի ապօրինի վաճառքի մեջ

Սկզբունքային տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ․ չեմ կարծում, որ մենք չստացված եկամուտը պետք է փոխհատուցենք․ նախարար

Կարծում եմ՝ ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների արտահայտած տրամադրություններով. Ալեքսանդր Ազարյան

ՃՈ հաշվառման, քննական ստորաբաժանումների գործառույթներին առնչվող դիմումները հարկավոր է ուղարկել էլփոստի հասցեին. ցանկ

Yandex.Taxi-ն աջակցում է Հայաստանի քաղաքաշինության մասնագետներին՝ Երևանի հանրային վայրերը ձևավորելու գործում

Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Հայաստան 2 չվերթ կա. դեսպանությունը դիմում է գրանցված անձանց

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 76 մարդ է բուժվում

Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները

Թող տանեն, միեւնույն է, տանը ուտելու բան չկա. ռեստորանների բողոքի ցույց անող աշխատակիցներից ոմանք բերման ենթարկվեցին

Ինչպիսին է Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց համար Արցախ մուտքի թույլտվության կարգը. իրազեկում

Ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել «Շանգրի լա» խաղատան լիցենզիան

Ուրախ եմ, որ չենք քննարկում, թե Ալեն Սիմոնյանի տղան մեկին գցել է մեքենայի տակ եւ չի պատժվել. թող սա լինի ամենամեծ խնդիրը

ԿԳՄՍ-ն կիրականացնի ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիր