Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել

27/05/2020 schedule19:30

ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում արձանագրվել են ապօրինի զենքերի կամավոր հանձնման դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Քաղաքացիների ահազանգերին արագ արձագանքած Արարատի ոստիկանները տարբեր վայրերում հայտնաբերել են ինքնաձիգներ, որոնք քաղաքացիները թողել էին ու զանգել ոստիկանություն։

Ոստիկանության Մասիսի բաժին զանգած քաղաքացին էլ հայտնել էր, որ չգործող շինության մոտ պոլիէթիլենային տոպրակով ինքնաշեն հրազեն է թողել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաշեն ատրճանակ են հայտնաբերել:

Մայիսի 23-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժին ներկայացած Նոր Խարբերդի 51-ամյա բնակիչը կամավոր հանձնել է կարճեցված փողով ու խզակոթով հրացան, որի գործարանային համարը ջնջված է եղել: Հովտաշատ գյուղի 44-ամյա մի բնակիչ մայիսի 25-ին Մասիսի բաժին է տարել  փողը և խզակոթը նույնպես կարճեցված հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ։

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի 31-ամյա բնակիչը մայիսի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 120-ից ավելի փամփուշտ։

Արագածոտնի մարզում բնակվող երկու տղամարդ ոստիկանության Թալինի բաժին են տարել ապօրինի պահվող տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ, ինչպես և պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ ու ինքնաշեն ատրճանակ։ Նրանց հայտնածով` զենք-զինամթերքը գտել են տանը մաքրման աշխատանքներ կատարելիս։

Պայթուցիչներով նռնակները, նռնակի պայթուցիչներն ու ինքնաձիգի 90 փամփուշտը ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է Գեղարքունիքի մարզում բնակվող 40-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի 48-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ձեռքի գնդացիր, որն, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ պապին։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ բաժանմունքում կամավոր հանձնել է հանգուցյալ հորեղբորը պատկանած նռնակները, փամփշտատուփերն ու տարբեր տրամաչափի 158 փամփուշտ։

Ինքնաշեն ատրճանակը, նռնակը, նռնակի պայթուցիչներներն ու տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում կամավոր հանձնել է Ներքին Չարբախի 63-ամյա մի բնակիչ։

Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Շենգավիթի բաժնում «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն ու պայթուցիչով նռնակ է կամավոր հանձնել Ներքին Շենգավիթի 66-ամյա մի բնակիչ։

Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ, 62-ամյա մի տղամարդ ոստիկանության Էրեբունու բաժնում կամավոր հանձնել է դարձյալ «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն, նռնակ, նռնակի պայթուցիչ և փամփուշտներ։

Ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու տարբեր տրամաչափի փամփուշտները ևս կամավոր հանձնվել են ոստիկանության Էրեբունու բաժնում։ Ապօրինի զենք-զինամթերքը բաժին է բերել 34-ամյա մի տղամարդ, որի հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Տպել
1283 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան