Արմեն Սարգսյանը հերթական հեռավար զրույցն է ունեցել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար հանդիպում-զրույց է ունեցել Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ, որի ընթացքում անդրադարձել է կորանավիրուսի համավարակին, ինչպես նաև դրա հետևանքներին և ազդեցությանը:

Հանրապետության նախագահն առաջին հերթին բոլորին հորդորել է լուրջ վերաբերվել համավարակին: «Այն բավականին ագրեսիվ է: Հնարավոր է, որ այլ վիրուսներից շատ չի տարբերվում, բայց քանի որ մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում՝ այսօր ավելի մեծ հնարավորություն կա վարակվել, քան 50, 100 տարի առաջ էր։ Ուստի կարևոր է հեռավորություն պահպանելը և վարակն ուրիշներին չփոխանցելը,-նշել է նախագահը: -Երիտասարդները, որոնք երբեմն նույնիսկ չեն զգում, որ վարակվել են, կարող են այդ վիրուսն ուղղակի փոխանցել երրորդ, չորրորդ մարդուն, իրենց մտերիմներին, որոնք քրոնիկ հիվանդություններ ունեն, տարեց են և պատրաստ չեն հակազդել նման մեծ «հարձակմանը»։ Ցանկանում եմ օգտվել առիթից և կրկին բոլորիդ խնդրել, որ շատ լուրջ վերաբերվեք այդ հանգամանքին»։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ քանի որ աշխարհն ու հաղորդակցության ձևերը փոխվել են, նման վարակներն ավելի վտանգավոր են դառնում: «Ամեն օր մենք տեխնոլոգիաների, գիտության և այս կամ այլ ոլորտում ունենալու ենք նոր ձեռքբերումներ։ Սա նշանակում է, որ մշտապես շատ արագ ենք զարգանալու։ Այս աշխարհը շատ արագ է փոփոխվում, և 10 տարի հետո ինքներդ կտեսնեք, որ աշխարհն արմատապես տարբերվելու է նրանից, ինչ այսօր ունենք,-նշել է նախագահը։ -Պարզապես կորոնավիրուսն այդ ամենն արագացրեց, ցույց տվեց, որ հին աշխարհն այլևս չի լինի, կլինի նոր աշխարհ, որը կիսով չափ վիրտուալ է: Դա շատ ավելի արագ աշխարհ է լինելու, որում անհրաժեշտ է լինելու որոշումները կայացնել շատ արագ, օգտագործել բոլոր՝ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև վիրտուալ կյանքի գործիքները։ Այն միգուցե շատ ավելի քաոտիկ է լինելու, սակայն, հնարավոր է, շատ ավելի կառավարելի, ավելի մեծ պոտենցիալ ունեցող՝ կախված այն բանից, թե դուք, որպես այս աշխարհի քաղաքացիներ, ինչ եք ընտրելու»։

Ամփոփելով զրույցը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ավագ սերնդի նպատակներից մեկն է երիտասարդներին փոխանցել իր փորձը և պատրաստել նրանց ապագային. «Մենք բոլորս մի նպատակ ունենք՝ որ դուք լինեք առողջ, խելացի, կրթված, որ մենք կարողանանք ձեզ փոխանցել այն ամենն, ինչ կարողացել ենք ճիշտ անել և այն, ինչ չենք կարողացել ճիշտ անել, և հուշենք ձեզ՝ ինչպես ուղղել դրանք: Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է, և իմ դերն է աջակցել ձեզ»:

Ռուսաստանյան բուհի երևանյան մասնաճյուղում սովորող ուսանողներին Արմեն Սարգսյանը նաև խորհուրդ է տվել պահպանել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները. «Երկու երկրների միջև բարեկամությունը պատահական չէ, այն պատմական է: Վստահությունը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի և Ռուսաստանի, հայերի և ռուսների միջև, պետք է շարունակվի նաև ձեր շնորհիվ»:

Նշվում է, որ նախագահը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են գլոբալիզացիայի նոր միտումներին, Հայաստանի ապագային, ինչպես նաև նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելուն:

Տպել
885 դիտում

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը