Գյումրու պոլիկլինիկաները ստացել են համապատասխան պարագաներ և ցուցումներ. կորոնավիրուսի դրական դեպքերը հսկվում են տանը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ներկա պահին ծանրաբեռնվածությունը թուլացել է: Հիշեցնենք, որ այժմ արդեն կորոնավիրուսով վարակված ոչ բոլոր անձինք են հոսպիտալացվում, եւ թեթեւ ու ասիմպտոմ դեպքերը բուժվում են տանը՝ պոլիկլինիկաների բժիշկների հսկողությամբ:

Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 46 հիվանդ է բուժվում: 20-ը Շիրակի մարզի, մյուսները հանրապետության այլ մարզերի բնակիչներ են: Համավարակի առաջին օրերից մինչ հիմա կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 245 մարդ: Նրանցից 167-ն են եղել Շիրակի մարզի բնակիչներ:

Մինչ օրս Շիրակի մարզի 340 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից 259-ը փաստացի բնակվում է մարզում, 81-ը մարզի գրանցում ունեն, սակայն բնակվում են այլ մարզերում: 26 հիվանդ բուժումը շարունակում է Երևանում: Երևան են ուղղորդվել նաև Գյումրու ինֆեկցիոնում հայտնված հղիներն ու երեխաները: ՇՄ առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ ունեցել են հրահանգ, համաձայն որի էլ գործել են կորոնավիրուսակիր հղիների և երեխաների պարագայում:

Ներկա պահին Շիրակում մեկուսացման ցուցում  և տնային հսկողություն է սահմանված 315 անձի նկատմամբ: Ըստ Ասլանյանի՝  նրանցից 18-ի մոտ հաստատված է կորոնավիրուս: 315-ն էլ արտերկրից ժամանած քաղաքացիներ են: «Նրան ք դրսից ժամանողներ են, գրանցվում են սահմանակետին և տեսչական մարմինը մեր մարզի բնակիչների տվյալները տալիս է, մենք դա տրամադրում ենք առաջնային օղակին, վերցնում ենք 14-օրյա հսկողության»,- ասաց մարզպետարանի պատասխանատուն:

Լեյլի Ասլանյանը մեկ անգամ ևս հստակեցրեց. դրական դեպքերը ևս հսկվում են տանը, բայց արդեն առողջության առաջնային օղակի՝ յուրաքանչյուրն իր ընտանեկան բժշկի պատասխանատվությամբ:

Արդյո՞ք Գյումրու բոլոր պոլիկլինիկաների մասնագետներն են ստացել իրավունք հսկել կորոնավիրուս ունեցողին, ունե՞ն համապատասխան պատրաստվածություն ինչպես  գիտելիքի, այնպես էլ կորոնավիրուսակրի հետ շփման տեխնիկայի, անվտանգության կանոնների պահպանման առումով: Պատասխանատուն ասաց՝ այո: Երեկ Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված առցանց դասընթացին բոլորը մասնակցել են, համապատասխան պարագաներն էլ պոլիկլինիկաներին տրամադրված է:

«Կա մշակված ալգորիթմ, որով պետք է առաջնորդվեն, մենք դա տրամադրել ենք պոլիկլինիկաներին, նախարարությունը տրամադրել է պաշտպանիչ արտահագուստներ, դիմակներ, ակնոցներ, ձեռնորցներ, մենք էդ բաշխումն էլ ենք իրականացրել»:

Հիվանդն ի՞նքը կգնա պոլիկլինիկա, թե ընտանեկան բժիշկը տուն կայցելի, կորոշվի ելնելով իրավիճակի գնահատումից: Անհրաժեշտություն եղավ՝ տնայց կկազմակերպվի, չեղավ՝ մարդն իր ոտքով կգնա, կհետազոտվի, պետք եղավ պոլիկլինիկայում կիրականացվի նմուշառում:

Մինչ օրս մարզում մահվան 9 դեպք է գրանցվել: Օջախային գոտիները  երկուսն են եղել՝ Գյումրին և Անի խոշորացված համայնքը, մասնավորապես Մարալիկը: Այս պահին որևէ տեղ բռնկում չկա: «Գնում ենք ռեաբիլիտացիայի, բայց մեզանից յուրաքանչյուրիցս, մեր պատասխանատվությունից շատ բան է կախված: Տա Աստված, նոր զարգացումներ չլինեն»,-ասաց պատասխանատուն:

Տպել
1577 դիտում

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ