Եթե մեկն ասի, որ առասպելական վիշապի կաշին հնդկահավի փետուրի հետ կօգնի կորոնավիրուսին, շատերը կհավատան․ Արմեն Փամբուխչյան

Կորովավիրուսը ցույց տվեց, որ աշխարհում չկա այնպիսի մի կառավարություն, որը իր գործելաոճով կարողանա հաղթահարել համաճարակը։ Այստեղ շատ կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու ներդրում, եւ առանց դրա հնարավոր չէ հաղթահարել այս վիրուսը։

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։ Նրա համոզմամբ՝ հայ ժողովուրդը հավատում է ավանդական բժշկությանը։ Օրինակ՝ որ ինչ-որ բույս կարող է օգնել մի օրգանին եւ ավանդական բժշկությանը, որն ապացուցված չէ, ժողովուրդը հակված է հավատալու։ Նա չառարկեց, որ դա կարող է օգնել, բայց եւ առաջ քաշեց մի շարք խնդիրներ։ Այն, որ կառավարությունն ասում է՝ դիմակ կրելը կարող է ապահովագրել 95%-ով, որ մարդը չի վարակվի եւ չի վարակի, Փամբուխչյանի խոսքով՝ սկսում են մի շարք քննադատություններ։

«Շատ հետաքրքիր է, որ հիմա, ենթադրենք, մի բժիշկ քաղտեխնոլոգ, կամ ինչ-որ նորաստեղծ դրամատուրգ հայտարարի, որ առասպելական վիշապի կաշին համադրելով հնդկահավի փետուրի հետ, կօգնի կորոնավիրուսին, ես վստահ եմ, որ հասարակության մեջ շատերը կսկսեն գնալ փնտրել հնդահավի փետուր, դե առասպելական վիշապի մենք հին ժամանակներից հաստատ կունենանք պահած, եւ կսկսի զբաղվել այդ բուժմամբ։ Բայց երբ կառավարությունը, մասնագետներն ասում են, որ պետք է կրել դիմակ, դրա վերաբերյալ գնում է քննարկում, որ՝ ասում են՝ չի օգնում, դիմակի վրա գրված է, որ չի օգնում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սրանք քննարկումներ են, որոնք պետք է չունենալ։ Պատգամավորը կրկնեց, որ ընդամենը պետք է կրել դիմակ, չդիպչել դեմքին առանց ախտահանվելու եւ վերջ։ Նրա խոսքով՝ ոչ-ոք ապահովագրված չէ կորոնավիրուսից, բայց պետք է կիրառել այն կանխարգելիչ միջոցները, որոնք 90%-ից ավելի հավանականությամբ ապահովագրում են վարակվելուց եւ վարակելուց։

Տպել
750 դիտում

Որոշ երկրներում սահմանափակումները հանում են, որոշներում՝ կրկին խստացնում. կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Գործնական պարապմունք է անցկացվել մարտական հենակետերում

Ոստիկանությունը Երևանում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձի է հայտնաբերել (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու կինը 2019-ին 19 մլն 500 հազար դրամով նոր բնակարան են գնել. հայտարարագիր

Կհիմնանորոգվի Մեծամորի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ

Ստեփանակերտի խաղահրապարակներում ոստիկանները երեխաներին ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ ու տեղեկատվական թերթիկներ են բաժանել

Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալու մասին

Ներքին Գետաշեն համայնքում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց

«Այդ իրավիճակում Ադրբեջանը պարտություն է կրում». պատգամավորը՝ Ալիեւի նյարդայնանալու պատճառների եւ վախերի մասին

28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գողացած բանկային քարտով 300.000 դրամ է կանխիկացրել (տեսանյութ)

Լուսակունք համայնքում նախակրթարան է կառուցվում

Երևանում բախվել են մոտոցիկլետն ու «Mercedes-Benz»-ը. մոտոցիկլետի 17-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Հունիս ամսին Արարատի մարզում ծնվել է 103 երեխա

Կորոնավիրուսով է վարակվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն. РИА Новости

Սուբվենցիոն ծրագրով Մելիքգյուղ համայնքում խմելաջրի ցանց կկառուցվի

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Բերման է ենթարկվել Մասրիկի 39-ամյա բնակիչը. նրա անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Գեղարքունիքում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների գործունեությունը

Մարտունիում 65 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոն է կառուցվում

Կապանում այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք