Դավիթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։

Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 27 տնտեսվարողի մոտ, որոնցից 17-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։ Դրանց մասով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։

ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով՝ մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել արդեն 823 տնտեսվարողի նկատմամբ։

Տպել
396 դիտում

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Իրենց արշինով են չափում

Մոտ օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել ուղիղ ճառագայթներից

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոքարշակին. կա տուժած

Ոստիկանների ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68.305 է

Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին

Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի. վարչապետ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած երկրորդ երեխայի դին էլ է հայտնաբերվել

Երեւանի Գործարանային մետրոյի կայարանի ջրափոսից դուրս է բերվել արգելափակված 6 մեքենա (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ուղեւորը հոսպիտալացվել է

Արցախում կորոնավիրուսի եւս 6 դեպք է հաստատվել. Հադրութում նոր օջախ է հայտնաբերվել

Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք. արձանագրվել է 8 մահ, 1-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Մուշավան թաղամասի ամառանոցներում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20 հա խոտածածկույթ

1995-ի այս օրը Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ. այսօր Սահմանադրության օրն է

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից. մոտորանավակը խափանվել էր

Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության մշակույթ. Ա. Սարգսկանի ուղերձը

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը