Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու. իրավապահ համակարգը տիրապետում է իրավիճակին եւ կոշտ է արձագանքելու. պատգամավոր

Սյունիքի մարզի Կապան քաղաքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի շուրջ աղմուկը հրահրված էր որոշ ուժերի կողմից՝ ինչ-որ պրոցեսներ բորբոքելու համար, սակայն այդ ամենը թույլ չի տրվելու եւ կանխվելու է:

Անդրադառնալով Կապանի ոստիկանության առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիային եւ հակահեղափոխությունը Սյունիքից սկսելու կոչերին՝ մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց ծնունդով սյունեցի պատգամավոր Տիգրան Կարապետյանը եւ վստահեցրեց. «Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու»:

Կապանի ոստիկանության առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառը 4 անձանց ձերբակալությունն էր: Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի մտերիմների ձերբակալությունը, ինչպես ավելի ուշ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից պարզվեց, պայմանավորված էր ծեծի, առեւանգման եւ թմրանյութ պահելու վերաբերյալ հարուցված քրեական գործով: Ընդ որում, չի բացառվում, որ հաղորդագրությունում նշված հանցանքներում իր ներգրավվածությունը  ունեցել է նաեւ քաղաքապետը, որը բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից մեկն էր: Քաղաքապետի մասնակցության հանգամանքը կոմիտեն դեռ ստուգում է:

Իսկ բողոքի ակցիայի ընթացքում, ինչպես հայտնի է՝ հնչում էին նաեւ քաղաքական կոչեր: Համացանցը ողողված էր նախկին իշխանությունների մի շրջանակի կողմից Կապանից հակահեղափոխություն սկսելու մտադրության մասին բարձրաձայնումներով, երբեմն՝ ակցիայի մասնակիցներին ուղղված կոչերով: Տեղի ունեցածի շուրջ մեր զրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի հետ՝ ստորեւ.

- Պարոն Կարապետյան, ի՞նչ էր տեղի ունենում Կապանում: Ձեզ համար պա՞րզ էր, թե ինչ էին պահանջում բողոքի ակցիայի մասնակիցները:

- Տեղի է ունեցել հանցագործություն, հարուցվել է քրեական գործ՝ ծեծի, առեւանգման, թմրամիջոցներ պահելու եւ այլ դեպքերի առթիվ: Քրգործի շրջանակներում ոստիկանությունը անձանց է ձերբակալել, որից հետո բողոքի ակցիա է սկսվել: Հավաքվածները պահանջում էին, որ ոստիկանությունը ազատ արձակի ձերբակալվածներին եւ նրանց չտեղափոխի Երեւան: Այսինքն, նրանք պահանջում էին քրգործի քննությունը իրականացնել մի վայրում (ոստիկանության Կապանի բաժնում), մի գերատեսչությունում, որը դրա իրավասությունը չունի:

- Դժգոհություն կար նաեւ ոստիկանությունում ձերբակալվածներից մեկի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ:

- Այդ ամենը կպարզվի:

- Ո՞վ է տուժողը, տեղյա՞կ եք:

- Ես քրեական գործի մանրամասներին չեմ տիրապետում, որովհետեւ նախաքննական գաղտնիք է: Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը իրականացնում են լայնածավալ միջոցառումներ՝ պարզելու  դեպքի բոլոր մեղավորներին, տուժողներին, նրանց շրջանակը: Ես խոսել եմ մարզի ղեկավարության հետ, ոստիկանության ղեկավարության եւ մարզի պատասխանատուների, ԱԱԾ պատասխանատուների հետ, բայց դրանք ընդհանրական տեղեկություններ են:

- Նախկին իշխանություններին կողմնակից որոշ խմբեր համացանցում քաղաքականացնում էին  ակցիան, կոչեր էին անում հակահեղափոխությունը Կապանից սկսել: Քաղաքական որեւէ ենթատեքստ ունե՞ր տեղի ունեցածը:

- Ամեն ինչ զուտ իրավական էր, որեւէ քաղաքական շարժառիթ չկար: Ակցիայի մասնակիցների թվում կային ձերբակալվածների հարազատներ, բայց նաեւ կային ուժեր, որոնք փորձում էին քաղաքական ենթատեքստ տալ ակնհայտ քրեական գործին: Իրենք ինչ էին պլանավորում, ինչ էին ուզում՝ կարծում եմ իրենք պետք է պատասխանեն, բայց ակնհայտ է, որ կային որոշակի շահեր, որոնք պայմանավորված էին ոչ միայն այդ քրեական գործով, այլ Սյունիքում որոշակի պրոցեսներ հրահրելով:

- Բողոքի ակցիայի ընթացքում հնչում էին նաեւ քաղաքական կոչեր: Ի՞նչ կապ ունեին այդ կոչերը, ինչո՞ւ էր քաղաքապետը հայտարարում, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա հավանաբար նկատի ուներ, որ ինքը ոչ թե իշխող ուժի ներկայացուցիչ է, այլ նախկին իշխանությունների օրոք աշխատած եւ նրանց հայացքները կիսած անձ:

- Եթե նայենք, թե ովքեր էին կարծիքները հնչեցնում, ապստամբության կոչ անում եւ այլն, պարզ է, որ  մարդիկ փորձում էին քաղաքականացնել ակնհայտ իրավական գործընթացը: Վստահեցնում եմ ձեզ՝ որեւէ քաղաքական ենթատեքստ, դրդապատճառ եւ այլն այս քրեական գործի շրջանակներում չկա: Տեղի է ունեցել հանցագործություն, Քննչական կոմիտեն այն որակել է որպես առեւանգում, ծեծ եւ բռնության գործադրում, քրգործի շրջանակներում տեղի են ունեցել այդ ձերբակալությունները: Ինչ վերաբերում է շահարկումներին, թե Սյունիքի մարզի համայնքապետները մեր թիմի անդամ չեն եւ այլն, մի հուշում անեմ ընդամենը. հեղափոխությունից հետո Սյունիքի մարզում կատարված սուբվենցիոն ծրագրերը աննախադեպ մեծ են եղել եւ, հետեւաբար, եթե լիներ թիմերի բաժանման սկզբունք, նման հատկացումներ այդ համայնքներին չէին տրամադրվի: Այնպես որ վստահեցնում եմ՝ այստեղ իշխող ուժը որեւէ տարանջատում չի դրել:

- Իշխող ուժը չի դրել տարանջատում, իսկ համայնքապետները նույն կե՞րպ են տրամադրված եղել:

- Համայնքի ղեկավարների իրավունքներն ու պարտավորությունները կարգավորվում են ՏԻՄ օրենքով: Անկախ իրենց քաղաքական հայացքներից, իրենք պետք է մնան իրենց լիազորությունների շրջանակում: Եթե լիներ լիազորություններից դուրս քայլ, ապա կլիներ իրավական պատասխան այդ հիմքով:

- Պարոն Կարապետյան, վստահաբար ձեզ հայտնի են մամուլում հրապարակված հետաքննությունները, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որոշակի կապ ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Միջադեպի մասնակիցների թվում կան այդ գործարանի աշխատակիցներ, Սյունիքում շատերն են այդ գործարանում աշխատում: Հաշվի առնելով, որ Միքայել Մինասյանը հակահեղափոխության կոչով հանդես եկողներից մեկն է, կարելի՞ է ասել, որ ակցիան քաղաքականացնողներից, հրահրողներից մեկը նա էր:

- Միքայել Մինասյանի վերաբերյալ հարուցված քրգործերի շրջանակներում իրավապահ համակարգը  նրան բազմաթիվ հարցեր ունի ուղղելու: Ընդհատակից, խոհանոցից կոչեր անելու փոխարեն լավ կլինի Միքայել Մինասյանը ներկայանա իրավապահ մարմիններին եւ պատասխանի այդ հարցերին: Իհարկե, Վլադիմիր Լենինին հաջողվեց, բայց ժամանակները փոխվել են, եւ ես կարծում եմ՝ ընդհատակից հեղափոխություն, հակահեղափոխություն անելու նրա փորձերը ձախողվելու են:

-Իսկ ըստ ձեզ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործող ղեկավարությունը ունի՞ շահագրգռվածություն նման քաղաքական ակցիաներ հրահրելու:

- Լավ կլինի հարցը ուղղվի կոմբինատի ղեկավարությանը: Այն, որ Կապանում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները զուտ այն մարդիկ չէին, որոնք եկել էին իրենց հարազատների  համար բողոքելու, այլ այնտեղ կային նաեւ մարդիկ, որոնք փորձում էին այդ ամենը օգտագործել….ակցիան ուղիղ եթերում էր, կոչերը բոլորը լսել են՝ միացեք, եւ այլն: Այստեղ իրավապահ  համակարգը, ԱԱԾ-ն անելիք ունի, ոստիկանությունը անելիք ունի՝ պարզելու պատճառները, շարժառիթները եւ նպատակները: Անձամբ ես չէի ցանկանա եւ կոչ կանեի ընդհանրապես բոլոր տնտեսական շրջանակներին՝ զբաղվել իրենց տնտեսական գործունեությամբ եւ քաղաքական գործընթացների  մեջ չփորձել որեւէ կերպ շարժումներ հրահրել:

- Ձեր կարծիքով այդ ամենը շարունակություն կունենա՞, հակահեղափոխության կոչերը կմարե՞ն, թե՞ դրանց հեղինակները կշարունակեն իրենց կոչերը՝ փորձելով դրանք կոչերի մակարդակից տեղափոխել իրականություն:

- Հիմա քրեական գործը Քննչական կոմիտեում է ու քննվելու է Երեւանում, այսինքն՝ Կապանում ակցիաների պատճառ արդեն չկա: Իհարկե, եթե մարդիկ ցանկանան իրենց ազատ կամքն արտահայտել՝ այդտեղ խնդիր չկա: Բայց եթե փորձ է արվելու հակաօրինական գործողություններ հրահրել, կազմակերպել, այդ ամենը կանխվելու է: Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու: ՀՀ իրավապահ համակարգը ամբողջապես տիրապետում է երկրում իրավիճակին եւ ցանկացած գործողություն, որը չի բխելու մեր օրենքներից եւ Սահմանադրությունից՝ շատ կոշտ արձագանքի է արժանանալու: Սյունիքը փակել է անպատժելիության էջը: Բոլոր հանցագործները պատժվելու են, Սյունիքում բդեշխության վերականգնում չի լինելու:

Մենք փորձեցինք տեղի ունեցածի շուրջ մանրամասներ ճշտել նաեւ Սյունիքի մարզպետարանից: Մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը մեր զրույցում ասաց, որ քրգործի մանրամասներին տեղյակ չէ, չի էլ փորձել տեղեկանալ՝ խուսափելու համար դրան քաղաքական ենթատեքստ տալու հնարավոր ենթադրություններից:

«Բողոքի ակցիան փորձ էր իրավական պրոցեսը քաղաքականացնելու, բայց ինձ թվում է՝ ՔԿ հաղորդագրությունից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ, մարդիկ հասկացան, որ քաղաքական ենթատեքստ չկա ու այս պահին մթնոլորտը մարզում խաղաղ է»,- նշեց փոխմարզպետը:

Նշենք, որ երեկ, երբ դեռ Կապանում շարունակում էր բողոքի ակցիան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումը կատարեց. «Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն։ Սա եկեք արձանագրենք»։

Տպել
6179 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ