Ապրիլին 2019-ի ապրիլի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 17․2 տոկոսով

25/05/2020 schedule12:19

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի ապրիլին 2019-ի ապրիլի համեմատ նվազել է 17.2 տոկոսով:

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 9.8 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 0.9 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը կազմել է 0.8 տոկոս:

Ամենամեծ անկումը տեղի է ունեցել շինարարության ոլորտում։ 2020-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազումը կազմել է 51 տոկոս:

Առեւտրի շրջանառությունը նվազել է 33.1 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները 2020-ի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 28.4 տոկոսով. արտահանումը նվազել է 30.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 17.4 տոկոսով:

Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նվազել է 15.9 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019-ի ապրիլի համեմատ նվազել է 8.6 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը նվազել է 3.3 տոկոսով:

Նշենք նաեւ, որ հունվար-ապրիլ ամիսներին 2019-ի հունվար-ապրիլի համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 1.7 տոկոսանոց նվազում։

Տպել
1099 դիտում

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը

Տավուշում շրջվել է զինվորներին տեղափոխող «Կամազ»-ը. ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զին. հոսպիտալ. Shamshyan.com

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին. ՀՖՖ

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից կորոնավիրւսի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 14 մլն 740.000 դրամ

Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել և բերման ենթարկվել

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանք է կասեցրել. խախտվել է պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. գտնվել է նրանցից մեկի դին. «Արցախպրես»

Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը. ՇՎՏՄ

Նախկին «սահմանադրական կարգի» շահառուները

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք (տեսանյութ)

Գոշավանքի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. 28-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն ամփոփել է անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով արդեն 63 հազար արձանագրություն է կազմվել (տեսանյութ)

Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է վարորդներից մեկը