«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

24/05/2020 schedule17:35

«Հին Գյումրի» նամականիշը ներկայացված  է  «Հնագույն փոստային երթուղիներ» թեմայով նամականիշերի «Եվրոպա» ամենամյա մրցույթին, որն արդեն մեկնարկել է:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ի տեղեկատվության բաժնից հայտնում են, որ այս տարի Հայաստանը մասնակցում է փոստային նամականիշով, որտեղ պատկերված է հին Գյումրին, որն իր բազմաթիվ երթուղիներով 19-րդ դարում հանդիսանում էր Հայաստանի առաջին մշակութային և քաղաքական կենտրոնը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: 

«Հին Գյումրի» նամականիշի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է այցելել մրցույթի կայք: Նշվում է, որ սա աշխարհին մեր գեղեցիկ նամականիշերը և միջազգային ֆիլատելիստական շուկայում Հայաստանի դիրքը ցույց տալու հրաշալի հնարավորություն է:

Քվեարկությունն անցկացվելու է մինչև 2020 թ. սեպտեմբերի 9-ը:

Նախորդ տարի Հայաստանի ներկայացրած նամականիշը, նվիրված «Միջազգային. Եվրոպա 2019. Ազգային թռչուններ» թեմային, ճանաչվել էր լավագույնը և դրվել շրջանառության մեջ: Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (PostEurop) անդամ-երկրների «Europa» ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:

«Europa» նամականիշերը միտված են Եվրոպայի փոստային օպերատորների սերտ համագործակցությանը՝ հաշվի առնելով ֆիլատելիայի խթանումը և ընդգծելով եվրոպական երկրների ընդհանուր արմատները, մշակույթը, պատմությունը և նպատակները:

Տպել
504 դիտում

Մարտի 1-ի իրավահաջորդները միջնորդություն են ներկայացրել ՍԴ՝ Քոչարյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին

«Adjarabet», «EasyPay» և «Tel-Cell» վճարահաշվարկային տերմինալներից համակարգչով հափշտակվել է շուրջ 18 մլն ՀՀ դրամ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում այրվել է փայտյա տնակ

«Գուդվին» խաղատան մոտակայքում մեքենան բախվել է էլեկտրասյանը, սյունն ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված

«Թիմ» - «ՎԵՈՆ Արմենիա» հնարավոր գործարքը պետք է արգելվի. Ucom

ԱՀ նախագահը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

ԵԱՏՄ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի պաշտոնի համար հայտարարված է մրցույթ. նախարարը կոչ է անում մասնակցել

Կառուցենք Հայաստանը նորովի. վարչապետը հրապարակել է Տաթեւ-Աղվանի-Կապան ճանապարհի շինաշխատանքների կադրերը

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 21 հա տարածք

ՍԴ մտնելու պատրվակով աղմուկ առաջացնել, ամեն գնով Քոչարյանի գործով որոշում կայացնել...ինչ սցենարներ կարող են լինել վաղը

Վարդենիսում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց

Հրապարակվել է առաջիկա օրերին կայանալիք չվերթների ցանկը

Հայտնի է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը. կան նորեկներ, վերանշանակումներ ու փոխադրումներ

«Առողջ եղիր»՝ հորդորում ու մաղթում են երեխաները գյուղերից

ԱԺ-ն հուլիսի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել

Բնակարանային գողություն Ավանում. հափշտակված դրամապանակում նախնական տվյալներով՝ 1307 դոլար և 40 հազար դրամ է եղել

Հիմնանորոգվում է Ծովակ համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Արթիկում 21-ամյա երիտասարդ է դանակահարվել. կասկածյալը տղայի մորաքրոջ 49-ամյա ամուսինն է (տեսանյութ)

Նոր դպրոցի համար կառուցվելիք վերգետնյա անցումը թթվածնի նման անհրաժեշտ է աշակերտներին