Արսեն Թորոսյանը դիվանագիտական օղակներով ներողություն է խնդրել Թբիլիսիից

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական օղալներով պաշտոնական Թբիլիսիին է փոխանցել իր ափսոսանքը` կապված նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում COVID-19-ի դեմ պայքարում հակահամաճարակային համակարգի վիճակի քննադատության հետ:

Վրացական կողմի փոխանցմամբ, Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել: Զալկալիանին այս մասին հայտնել է լրատվամիջոցներին:

Արսեն Թորոսյանը օրերս Հանրային խորհրդի նիստի ընթացքում խոստովանել էր, որ Վրաստանում ընդունված և մինչ օրս գործող սահմանափակումները ավելի արդյունավետ էին, ուժեղ և խիստ։ Սակայն նա կասկած էր հայտնել վարակակիրների հաշվարկի մեթոդաբանության վերաբերյալ, նշելով, որ Հայաստանում հակահամաճարակային համակարգն ավելի լավն է, քան հարևան երկրում։ Վրաստանում ընդունված և մինչև հիմա COVID-19–ի դեմ պայքարում գործող սահմանափակումներն, ըստ նախարարի, ավելի արդյունավետ են եղել, քան Հայաստանում, սակայն այդ ամենը վատ հետևանքների է հանգեցրել այնտեղ՝ սկսած ապրանքների ինքնարժեքի աճից, վերջացրած ազգային արժույթի գնաճով:

Նրա խոսքով՝ Վրաստանում հակահամաճարակային համակարգն ու առողջապահությունը տարբերվում են հայկական համակարգից, ընդ որում ՝ ոչ լավագույն կողմից։ Թորոսյանի խոսքով՝ համաճարակային վիճակագրության վրա կարող էր ազդել մեթոդաբանության, իրականացվող թեստերի քանակի տարբերությունը։ Հայաստանում հակահամաճարակային համակարգն, ըստ Թորոսյանի, ավելի լավն է, քան հարևան երկրում։

Սա վրդովմունքի ալիք էր առաջացրել Վրաստանում։ Թբիլիսիից պահանջել էին, որ Թորոսյանը կա՛մ ապացուցի իր ասածները, կա՛մ ներողություն խնդրի, պատգամավորներից մեկը  սոցցանցի իր էջում անգամ հայերենով գրառում էր կատարել՝ հարցադրում անելով Արսեն Թորոսյանին, թե չի՞ ամաչում իր խոսքերի համար:

Տպել
2217 դիտում

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը

Տավուշում շրջվել է զինվորներին տեղափոխող «Կամազ»-ը. ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զին. հոսպիտալ. Shamshyan.com

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին. ՀՖՖ

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից կորոնավիրւսի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 14 մլն 740.000 դրամ

Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել և բերման ենթարկվել

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանք է կասեցրել. խախտվել է պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. գտնվել է նրանցից մեկի դին. «Արցախպրես»

Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը. ՇՎՏՄ

Նախկին «սահմանադրական կարգի» շահառուները

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք (տեսանյութ)

Գոշավանքի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. 28-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն ամփոփել է անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով արդեն 63 հազար արձանագրություն է կազմվել (տեսանյութ)

Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է վարորդներից մեկը