«Անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում Լոռու մարզին շուրջ 100 մլն դրամ կհատկացվի

22/05/2020 schedule23:05

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն Լոռու մարզում ակտիվ գործունեություն է ծավալում՝ մարզպետարանի հետ համագործակցությամբ իրականացնելով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:

Նախորդ տարի ՀՀ պետական աջակցության ծրագրի, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանասավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում և թվով 4 ֆերմերների համաֆինանսավորմամբ մարզի Մարգահովիտ, Տաշիր համայնքներում և Բովաձոր բնակավայրում կառուցվել են թվով 4 առաջատար, «խելացի» անասնաշենքեր՝ նախատեսված շուրջ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների համար:

Ներդրման գումարը ընդհանուր առմամբ կազմել է 226.5 մլն դրամ: Լուրը հայտնում է Մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նույն ծրագրի շրջանակներում 2019թ. իրականացվել են նաև հետևյալ ծրագրերը .

-Աջակցություն է ցուցաբերվել մարզում գործող «Դուստր Մելանյա», «Գագիկ Մանուկյան», «Տարոն Մաթևոսյան» կաթի վերամշակման արտադրամասերին՝ արտադրությունները ժամանակակից սարքավորումներով վերազինելու գործում՝ իրականացնելով շուրջ 66.5 մլն դրամի ներդրում:

-Թվով 19 անասնաբուժական կետ է հիմնվել Տաշիր, Ստեփանավան, Սարչապետ Մեծավան, Լոռի Բերդ, Գյուլագարակ, Մարգահովիտ, Ջրաշեն համայնքներում (ներդում՝ 11.8մլն դրամ):

-Թվով 36 ֆերմերի սուբսիդավորման եղանակով հնարավորություն է տրվել ձեռքբերելու 148 գլուխ բարձր մթերատու խոշոր եղջերավոր կենդանի: Կատարվել է 40 մլն դրամի ներդրում:

-Ծրագրի շահառու 7 համայնքի(Մարգահովիտ, Գյուլագարակ, Լոռի բերդ Ստեփանավան, Տաշիր, Սարչապետ, Մեծավան)35 բնակավայրում ընթացքի մեջ է 91 միավոր արոտային ենթակառուցվածքների շինարարության գործընթացը(ներդրումը կազմել է 92.95 մլն դրամ):

Այս տարվա ծրագրերը, կապված Լոռու մարզի հետ, ևս բավականին շատ են ու չնայած ստեղծված իրավիճակով պայմանվորված գործընթացը շուրջ 2 ամսով հետաձգվեց, բայց աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:

2020թ. համար նախատեսված ծրագրերը «Անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը և կազմակերպության Լոռու մարզի կառավարիչ Արթուր Քոչարյանը ներկայացրել են մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ կրկին անգամ արժանանալով մարզի ղեկավարի անվերապահ աջակցությանը:

Այս տարի «Անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում նախատեսվում է Տաշիր, Սարչապետ, Լերմոնտովո, Ջրաշեն, Մարգահովիտ համայնքներում իրականացնել արոտային ենթակառուցվածքների (ջրախմոց, արոտ տանող ճանապարհ, կացարան, մակատեղ, կթի սրահ և այլն) կառուցում՝ իրականացնելով շուրջ 100 մլն դրամի ներդրում:

Շնորհակալություն հայտնելով մարզում իրականացվող ծրագրերի համար՝ Անդրեյ Ղուկասյանը նշել է, որ մարզպետարանը պատրաստ է համագործակցության՝ կարևորելով նաև այն, որ հավարակով պայմանավորված իրավիճակը չի խոչընդոտել ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Տպել
580 դիտում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. հունիսի 5-ին հայտնաբերվել է 1058 իրավախախտում

Կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում ինքնակամ տեղադրված կրպակը. Հակոբ Կարապետյան

Արդարացվել է 2008թ-ին կատարված իրադարձությունների կապակցությամբ քննված գործով դատապարտված Իսահակ Մալխասյանը

Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել. Մակունցը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 2 քաղաքացու մոտ. վարակակիրներից մեկի վիճակը ծանր է