ՔՏՀԱՏՄ-ը վերահսկողական աշխատանքներ է իրականացրել հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Կազմվել և տրամադրվել են ուղեցույցներ՝ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին, վարորդներին, տաքսու վարորդներին։ Որպես նախնական կանխարգելիչ գործողություններ իրականացվել են իրազեկման աշխատանքներ ուղևորների, ավտոկայարանների և հավաքակայանների աշխատակիցների շրջանում։

Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հիմնական ավտոճանապարհների վրա իրականացրել են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով այն տրանսպորտային միջոցները, որոնք սովորաբար գերբեռնված են լինում:

Տրանսպորտային միջոցում առանց դիմակի կամ սահմանված քանակից ավել ուղևորներ հայտնբերելու դեպքում ուղևորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից, որից հետո միայն տրանսպորտային միջոցը շարունակել է իր բնականոն աշխատանքը:

ՔՏՀԱՏՄ-ն հայտնում է, որ յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ստեղծվել են շրջիկ խմբեր, որոնք ամենօրյա ռեժիմով հսկողություն են իրականացնում Պարետի որոշման պահանջների կատարման նկատմամբ:

Տեսչական մարմնի և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների համատեղ կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, տեղում կատարվել են իրազեկման աշխատանքներ և տրվել պարտադիր կատարման ցուցումներ

Տպել
491 դիտում

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Լոռիում 220 վարակակիր կա

Ոստիկանության Արտաշատի բաժնի 2 նախկին պետի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիքի համար. ՀՔԾ

ՊԵԿ-ում առաջիկայում փոփոխություններ կլինեն. Փաշինյանը՝ Անանյանի ազատման մասին

Վթար Արտաշատի խճուղում. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. արձանագրվել է իրավախախտման 786 դեպք

Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար. Փաշինյան

Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որեւէ թթու խոսք է հնչել. վարչապետ

Հաստատվել է կորոնավիրուսի 596 նոր դեպք և 45 առողջացած. գրանցվել է 7 մահ, եւս մեկ մահ՝ այլ հիվանդությունից

Ֆրանսիան այսօր ԵՄ-ին առաջարկելու է Շենգենյան գոտու ներսում հուլիսի 1-ից բացել սահմանները

Քաղաքակիրթ հերթերով նախապատրաստվում ենք օլիմպիադաների հանրապետական փուլի մրցույթի մեկնարկին

ԱԺ-ում վարչապետը տեսակապի միջոցով ներկայացրեց 2019 թվականի բյուջեի կատարողականը

Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթությանը վերաբերող կետի շուրջ մտահոգությունները՝ աշխատանքային խումբ է ձևավորվել

Սիրելի Արփի, խնդրում եմ շարունակիր հետևել անվտանգության բոլոր կանոններին. 9-ամյա աղջնակը նամակ է գրել նախարարին

Երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներին ու վրաց ժողովրդին՝ Հայաստանին դժվար պահին սատարելու համար. Լ. Նազարյան

ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների. Տիգրան Գալստյան

Պարետատունը դիտարկում է միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը. Վահան Հունանյան

Վթար Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում. կա տուժած

Երևանի Ծիծեռնակաբերդի այգում հայտնաբերվել է ծառից կախված 30-ամյա քաղաքացու դի

Արցախի նախագահը թվարկել է հայրենիքի համար նահատակված հերոսների զավակներին, որոնք պաշտոն են ստացել

Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետն է. այստեղ մի քանի տարի առաջ ցավալի կորուստներ էինք ունեցել