Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ծառայությունը. այցելում են նաև ինքնամեկուսացված քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու Պարետի որոշման կատարումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Համագործակցելով առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների հետ՝ ոստիկանության ծառայողներն այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին։ Ինքնամեկուսացման կանոնների խախտումների դեպքում կազմվում են վարչական իրավախախտման արձանագրություններ։
Հսկողություն է իրականացվում հասարակական տրանսպորտում։ Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում չպետք է լինեն նախատեսվածից ավելի ուղևորներ, վարորդները պետք է լինեն դիմակով, ձեռնոցով, ունենան պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ:

Ուղևորները նույնպես պարտադիր պետք է կրեն դիմակ ու ձեռնոցներ, տրանսպորտային միջոց նստելիս ախտահանեն ձեռքերը ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ նյութերով։

Տաքսիներում նույնպես վարորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով, թույլ չի տրվում փոխադրել ուղևորների, որոնք առանց պաշտպանիչ միջոցների են, արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:

Ոստիկանները հայտնաբերում են նշված կանոնները խախտած անձանց, իջեցնում տրանսպորտային միջոցներից և կազմում արձանագրություն։
Ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում նաև կանգառներում ու մարդաշատ վայրերում, հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և ունենան դիմակներ։
Ոստիկանությունը նաև հիշեցնում է, որ հոգեհանգստյան և թաղման արարողություններին սրահում արգելվում է 5-ից ավելի անձանց ներկայությունը։

Տպել
384 դիտում

Ոմանք այս համավարակի խնդիրը դարձրել են ներքաղաքական անկայունություն հրահրելու առիթ․ Գայանե Աբրահամյան

Բնակության վայրից դուրս հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր կդառնա

Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվին փոխանցվել մոտ 1 մլրդ 96 մլն դրամ

2020 թվականի առաջին կիսամյակում 2019-ի համեմատությամբ ավելի պակաս մահ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան

«Օրենքով գող» Արսեն Երևանսկուն ՔԿՀ-ից չեն տեղափոխում քաղաքացիական հիվանդանոց. պաշտպանները ահազանգում են

Բանակը երբեք միայնակ չի եղել․ ԶՈՒ ԳՇ պետի հարցազրույցը զենքի գնումների, հակառակորդի ակտիվության մասին

Պետական մարմինների զեկույցները չէին բավարարում և դիմեցի հանրությանը. հրեշավոր իրականություն բացահայտվեց.վարչապետ (ուղիղ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի և մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի 2 նախագիծ

Կապամոնտաժվեն Օղակաձև զբոսայգու ապօրինի կառույցները. գործընթացը մեկնարկել է

Ռոնալդուն միայն ինստագրամից ավելի քան 2 մլն եվրո է վաստակել արտակարգ դրության ընթացքում՝ ամենաշատը մարզիկների շրջանում

Դավիթ Տոնոյանը հորդորում է Դավիթ Շահնազարյանին «ժամ մը» առաջ հաղորդում տալ հանցագործության մասին

Գագիկ Բեգլարյանի եղբայրը դիտավորությամբ չի կատարել ծառայողական պարտականությունները. ՔԿ-ն մանրամասնում է

Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով վարել է Էկոնոմիկայի նախարարության 2019թ. գործունեության հաշվետվության քննարկումը

Կորոնավիրուսից մահացած անձանց անունները հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել

Հրանտ Բագրատյանի հայտարարությունը բավական ոգեւորել է մեր հակառակորդին․ Գաբրիել Բալայան

2018-ից ի վեր Հայաստանը երրորդ երկրի հետ անօրինական զենքի գործարք չի ունեցել. ՊՆ փոխնախարար

Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը պարզեցվել է

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը քննարկելու նպատակով հանդիպում է տարբեր ոլորտների մասնագետների հետ

IDBank-ը հորդորում է Բանկ այցելել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում