«Պատիվ ունեմ» ծրագրի դիմումների ընդունման գործընթացը կազմակերպվելու է առցանց տարբերակով

22/05/2020 schedule17:27

ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված` խնդիրներ են առաջացել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու համար դիմումների լրացման գործընթացում:

Դիմումներն անձամբ լրացնելու անհնարինությամբ պայմանավորված՝ վերոնշյալ քաղաքացիների համար դիմումների ընդունման գործընթացը կազմակերպվելու է առցանց տարբերակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:

Քաղաքացիներն էլեկտրոնային տարբերակով պետք է լրացնեն ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N430-Ն որոշմամբ հաստատված դիմումի ձևը (Ձև 1)՝ հստակ նշելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության այն տարածքային ստորաբաժանումը, որտեղ հաշվառված է դիմողը, ազգանունը, անունը, հայրանունը, ամիս ամսաթիվը, ստորագրեն էլեկտրոնային տարբերակով (օրինակ՝ PAINT ծրագրի միջոցով ստեղծել համապատասխան ստորագրությունը և այն տեղադրել կից ներկայացվող դիմումի՝ ստորագրության համար նախատեսված միջակայքում):

Լրացված դիմումները՝ կից փաստաթղթերի լուսապատճենների հետ միասին պետք է մինչև հունիսի 1-ը ուղարկվեն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվի համարին (900018003401) փոխանցումները կարող են կատարվել էլեկտրոնային դրամապանակների միջոցով:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /+37410/ 29-45-84 հեռախոսահամարով:

Տպել
314 դիտում

Հունիսի 1-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է 1011 իրավախախտում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին՝ զորակցություն հայտնելով ճգնաժամի համար

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ

Ռուսաստանաբնակ գործարարի նվիրած ավտոմեքենան Արցախի նախագահը գրանցել է պետական հաշվեկշռում

Իշխանության գալու մոլուցքից դառնում են «ազգի» դավաճան. պատգամավորը՝ Հ. Բագրատյանի հայտարարության մասին

101-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից եւ դուրս գրվել

Աննախադեպ թվով մահեր 1 օրում. կորոնավիրուսից 20 մարդ է մահացել, գրանցվել է 517 նոր դեպք

6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաներով ուղեւորափոխադրում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Վանաձորում անձը չպարզված տղամարդու դի է հայտնաբերվել

Ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է. ԱԱԾ տնօրենը կզբաղվի կազմակերպիչներով. վարչապետը՝ երեկվա միջոցառումների մասին

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան

85-ամյա կինը ցանկանում էր ինքնասպան լինել՝ կտրելով դաստակի երակները

Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել COVID-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր

Վթար Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին. ուղեւորն ու վարորդը հոսպիտալացվել են

Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Վրաստանը սահմանը չի բացի մի շարք երկրների զբոսաշրջիկների, այդ թվում՝ հայերի համար

Երթևեկության նշանները ծածկող խոչընդոտները կվերացվեն

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է բնակավայրեր. կա 2 զոհ

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ