11-ամյա Նարեին մոտ 10 ժամ վիրահատել են. Ստամբուլի հայերը իրենց օրինակով հաստատեցին՝ միասին կարող ենք կյանքեր փրկել

Մայիսի 21-ին Ստամբուլի Բախչելիէվլերի «Medikal Park» հիվանդանոցում տեղի ունեցավ 11-ամյա հայաստանցի Նարե Խաչատրյանի երիկամի ուռուցքի հեռացման ծանր վիրահատությունը, որը տևեց մոտ 10 ժամ։ Թուրք բժիշկներ դոկոտոր, պրոֆեսոր Հալուկ Էմիրը, դոկտոր, պրոֆեսոր Ջեյհուն Բոզքուրտը և դոկտոր Ալի Թոլգայը հայտնեցին, որ վիրահատությունը հաջող է անցել, և Նարեին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

2017 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանում Նարեի մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցք՝ 4-րդ աստիճանի մանկական նեյրոբլաստոմա, որի բուժման համար անհրաժեշտ էր ցողունային բջիջների փոխպատվաստում իրականացնել, ինչն անխուսափելի էր։

Նարեի մայրը՝ տիկին Ֆլորան, մեզ հետ զրույցում ասաց, որ այն տարիներին, ցավոք սրտի, ցողունային բջիջների փոխպատվաստում ՀՀ-ում դեռևս չէր իրականացվում, և այդ իսկ պատճառով երեխայի բուժման համար իրենց ուղղորդեցին դեպի Գերմանիա կամ Թուրքիա։

«Քանի որ քույրս՝ Ռուզաննա Գազանճյանը, երկար տարիներ ապրում էր Ստամբուլում, իր ընտանիքի աջակցությամբ եկանք Ստամբուլ։ Այստեղ էլ հանդիպելով բարձրակարգ թուրք բժիշկների՝ բուժումը սկսեցինք և լիարժեք ավարտին հասցրինք (քիմիաթերապիա, առաջին վիրահատություն՝ ցողունային բջիջների փոխպատվաստում)։ Դժբախտաբար, այս ուռուցքի ագրեսիվ տեսակի պատճառով նորից այն գլուխ բարձրացրեց, և անհետաձգելի վիրահատության կարիք առաջացավ։ Վիրահատության արժեքը բավականին թանկ էր, և մենք ի վիճակի չէինք այլևս հոգալ այդ ծախսերը (բուժման առաջին փուլի ծախսերը մենք ենք հոգացել Հայաստանում գտնվող մեր հարազատների հետ միասին), մինչդեռ Նարեի կյանքին չվիրահատվելու դեպքում վտանգ էր սպառնում։ Ստամբուլի հայ համայնքի միասնական դրամական աջակցությամբ երեկ տեղի ունեցավ դստերս վիրահատությունը: Վիճակն այժմ կայուն է, և նա 2 օր կլինի՝ վերակենդանացման բաժանմունքում բժիշկների բարձր հսկողության տակ է։ Վիրահատությունից հետո Նարեն տևական և շարունակական  բուժում է ստանալու»,- պատմեց Նարեի մայրիկը՝ երախտագիտություն հայտնելով բոլորին, ովքեր այդ դժվարին պահին իրենց կողքին են կանգնել ու սրտացավ են եղել:

Առավոտյան բարի լուր ստացանք Նարեի ընտանիքից. Նարեն բացել է աչքերն ու ժպտացել վերակենդանացման բաժանմունքի բժիշկներին։

Տպել
2378 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ