Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԽ գրասենյակի բաժնի պետերից մեկին՝ Տիգրան Սարգսյանին, Կոտայքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզեր գործուղելու մասին որոշում է ստորագրել:

Համապատասխան որոշման մեջ ասվում է:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝

1. Անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ Տիգրան Սարգսյանին 2020 թվականի մայիսի 21-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Կոտայքի (քաղաք՝ Հրազդան), մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի (քաղաք՝ Եղեգնաձոր), մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի (քաղաք՝ Գավառ) մարզեր՝ մարզպետարանների կողմից իրականացվող պետությունը պաշտպանության նախապատրաստելու շրջանակներում 2020 թվականին անցկացվող մարզումներին մասնակցելու նպատակով:

2. Տիգրան Սարգսյանի՝ գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Տպել
718 դիտում

Ռեանիմացիոն եւ ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդը կհամալրվի մոտ 120 մահճակալով

Տեղից չի շարժվել «Հարսնաքար»-ի սպանության գործը, ինչը դրա հեղինակներին դրդել է նորանոր հանցագործությունների․Բաբաջանյան

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևը

Ռուս գործարարների «Հերմես» ակումբը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Բարի մամա» հասարակական կազմակերպությանը

Հայաստանում ասիմպտոմ կորոնավիրուսի 18-20 հազար դեպք կարող է լինել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իրականացան մեր կանխատեսումները՝ դեպքերի թիվը հասնում է 10 հազարի. պահեք երեք պարզ կանոնները

Արման Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ. նրա նկատմամբ 5 միլիոն դրամ գրավ է կիրառվել

Գյումրիում շատերը թույլ չեն տալիս թափառող շներին տարածքից հեռացնել, թաղամասերի 80 տոկոսում այդ խնդիրը կա

«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով տղա երեխա է ծնվել

Արթուր Դավթյանին հունից հանեց «Դուք ձեզ Սերժ Սարգսյանի մնացորդ համարո՞ւմ եք» հարցը

«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում 9-րդ դասարանն ավարտած չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ

ԱԻՆ-ը համավարակի կանխարգելման քարոզչական շրջայցեր է իրականացնում հանրապետությունում (տեսանյութ)

«Հոկտեմբերի 27»-ի գործով չի բացառվում, որ հարցաքննվի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը. Արթուր Դավթյան

Նախկին դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության դեպքը ժամանակին ստացել է իր իրավական գնահատականը․ Արթուր Դավթյան

ՀՀ պատվիրակությունն Արցախ էր այցելել միայն թեստ հանձնելուց և բացասական արդյունքից հետո

Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին

Նախագահական կայք՝ երեխաների համար. գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ

Ավտոմեքենաների պետհամարանիշներ են գողանում, հետո զանգահարում ու գումար պահանջում․ պատգամավորը՝ դատախազին

Լիտվայի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին եւ մաղթել շուտափույթ ապաքինում