Երեւանում հասարակական տրանսպորտը վերագործարկվելուց հետո 14 երթուղի նորից չի սպասարկվում

Ուղեւորահոսքի զգալի պակասի ու ֆինանսական խնդիրների պատճառով Երեւանի ավտոբուսային 2 եւ միկրոավտոբուսային 10 երթուղիներում հասարակական տրանսպորտ ժամանակավորապես չի շահագործվի: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ գործունեությունը կասեցրած ընկերությունները մասնավոր են: Չեն սպասարկվում ավտոբուսային 24 եւ 37 համարի երթուղիները, իսկ միկրոավտոբուսայիններից՝ 24, 26, 27, 36, 47, 50, 52, 57, 59, 75ա, 71 եւ 114 համարները: 

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո շուրջ երկու ամիս չգործած հասարակական տրանսպորտի աշխատանքը վերսկսվել էր մայիսի 18-ից: Բայց ուղեւորահոսքը փոքր է՝ կրթական հաստատությունները չեն գործում, քաղաքացիների մի մասը շարունակում է աշխատել տանը, սահմանված նստատեղերից մեծ քանակով ուղեւոր տեղափոխելու արգելքը խստորեն է պահպանվում: Դեռ երթուղի դուրս գալու առաջին օրը որոշ վարորդներ ՀԺ-ի հետ զրույցում ասել էին, որ պատրաստվում են մինչեւ երեկո աշխատել, բայց եթե նվազ ուղեւորահոսքի պատճառով օրվա վերջում գումար ընդհանրապես չմնա, այլեւս երթուղի դուրս չեն գա: Այժմ հենց այդ պատճառով էլ վերը նշված երթուղիներում տրանսպորտը դադարել է գործել:

Քաղաքապետի խոսնակի փոխանցմամբ, հասարակական տրանսպորտը ապասարկում են ե՛ւ համայնքապատկան ընկերություններ ե՛ւ մասնավորներ, ու որպեսզի խնդիրը որոշակի մեղմվի, քաղաքապետարանն առաջիկայում այդ երթուղիները կլրացնի իր ենթակայությամբ գործող ընկերությունների տրանսպորտային միջոցներով: Թե քանի ավտոբուս կամ միկորավտոբուս կաշխատի այդ երթուղիներում, դեռ պարզ չէ:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հասարակական տրանսպորտի վերագործարկման առաջին օրը, անդադառնալով աննախադեպ ցածր ուղեւորահոսքին, նշել էր, որ օրվա վերջում կամփոփեն, հաջորդ օրն էլ կաշխատեն եւ դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվեն: Իսկ նման պայմաններում աշխատող եւ օրվա պլանը չկատարող մասնավոր ընկերությունների վարորդների հետ կապված, Սարգսյանը նշել էր. «Մասնավոր կազմակերպություններն իրենք են որոշում իրենց գործունեության հետ կապված սահմանաչափերը»: Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ ուսումնասիրություններն ու քննարկումները դեռ ընթացքի մեջ են, սակայն մինչեւ երկուշաբթի արդեն հստակ որոշում կլինի:

Խոսնակը նաեւ հայտնեց, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցերը, անկախ նրանից՝ աշխատում են, թե ոչ, շարունակում են վճարվել ինչպես արտակարգ դրության սկզբի երկու ամիսներին: «Նաեւ, դրան գումարած, այդ վարորդները բոլորը աջակցություն են ստացել Կառավարությունից՝ միանվագ 68 հազար դրամ»,- ասաց նա:

Խոսնակը նկատեց՝ այս պահին ավելի շատ ուղեւորահոսքի պակաս ունենք, քան ավանդաբար եղած գերբեռնվածության վտանգ: Այս պահին հասարակական տրանսպորտը սպասարկող երթուղայինների թիվը 700-850-ի է հասնում:

Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ՝ խիստ պայմաններ են սահմանված ե՛ւ հասարակական տրանսպորտը շահագործող ընկերությունների, ե՛ւ վարորդների, ե՛ւ ուղեւորների համար: Պարետատան սահմանած նոր կանոններով խստիվ արգելվում է կանգնած ուղեւոր փոխադրելը: Խախտողների համար նախատեսված է տուգանք: Իսկ այն, որ միայն նստատեղերի քանակով ուղեվարձ ստանալը շահավետ չէ եւ հենց այդ պատճառով միշտ լուռ համաձայնությամբ թույլատրվել է երթուղայինների գերբեռնված աշխատանքը, նորություն չէ:

Տպել
2406 դիտում

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա