«Նա երդումը պահեց, իմ երդումը դեռ մնում է». Արայիկ Հարությունյանը հուզվեց՝ հիշելով զոհված եղբորը տված երդումը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երդումից հետո ելույթ ունենալիս հուզվեց: Ելույթի ընթացքում նա հայտարարեց, թե ցանկանում է խոսքն ավարտել մարդկային ազնվագույն գործողությունների քրիստոնեական եռամիասնությամբ՝ շնորհակալությամբ, ներողությամբ եւ երդումով: Հարությունյանը իր շնորհակալություններն ուղղեց հայոց բոլոր նախնիներին, բոլոր հայերին՝ զինծառայողներից հողամշակ եւ այլն:

Արցախի նոր նախագահը բոլորից ներողություն խնդրեց իր սխալների համար: Անդրադառնալով երդմանը՝ Հարությունյանը հիշեց իր զոհված եղբորը.

«Հաճախակի ենք երդում տալիս, հաճախակի ենք երդում տվել, ուզում եմ իմ մի երդման մասին խոսել, որը տվել եմ  1988 թվականի փետրվարի 13-ին զոհված եղբորս: Մեծ եղբայրս՝ Արմենը այստեղ է: Սամվելը ինձնից մեծ էր երեք տարով: Սկսվում է շարժումը եւ փետրվարի 13-ին դիմում է իր փոքր եղբորը՝ պատրա՞ստ ես զոհվելու հանուն հայրենիքի: Պատասխանում եմ՝ այո: Նա երդումը պահեց, իմ երդումը դեռ մնում է»,- հուզմունքը մի կերպ զսպելով ասաց Հարությունյանը՝ իր խոսքը եզրափակելով նախորդ տարի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությամբ՝  «Արցախը Հայաստան է եւ վերջ»:

Տպել
1609 դիտում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա