Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք, ինչպես 17 տարեկանում զենքը ուսին՝ պաշտպանել եք մեր հայրինքը. Պարգեւ սրբազան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ օրհնանքի խոսքով հանդես եկավ Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ նախ շնորհավորելով Սուրբ Համաբարձման տոնի առթիվ, այնուհետև իր խոսքն ու աղոթքը հնչեցրեց:

Նա շնորհակալություն հայտնեց Արցախի բոլոր իշխանավորներին, որոնցից յուրաքանչյուրը իր լուման է դրել Արցախի հայրենաշինության ասպարեզում։ «Վստահ եմ, որ նորընտիր նախագահն էլ ավելիով կավելացնի մեր գանձարանի շտեմարանի իր շարքը, որով ավելի կամրապնդվենք եւ ավելի զորեղ կդառնանք»,- ասաց սրբազանը։

Նա մեջբերեց Պողոս առաքյալին, որն ասում է՝ ամեն մի իշխանություն Աստծուց է տրվում, եւ կոչ արեց ժողովրդին հնազանդ լսել իշխանությանը։ Մեր օրերում նախագահը նշանակում է իշխանաց իշխան կամ թագավոր եւ, Սրբազանի համոզմամբ, եթե ժողովուրդը մեղքի մեջ ընկնի, նախագահը եթե ծնկի իջնի եւ աղոթի ազգի համար, անպայման Աստված դա լսում է։ «Բայց եթե առաջին դեմքը սխալվեց, ամբողջ ազգը ծնկի գա, մենք չգիտենք՝ Աստված կների, թե ոչ։ Ահա, թե ինչու առաջին դեմքի պատիվը մեծ է, պարտականությունը՝ առավել եւս»,- ասաց նա։

«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա պետական այրի գիտելիքները եւ փորձն ամբողջովին ի սպաս կդնեք՝ մեր հայրենիքն անսասան պահելու, ժողովրդին հույս եւ ոգի տալու համար։ Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք, ինչպես 17 տարեկանում զենքն ուսին՝ պաշտպանել եք մեր հայրենիքը, այսօր էլ շարունակելու եք նույն նվիրական, վսեմ առաքելությունն ամենաբարձր դիրքից...:

Մեր աղոթքն է՝ քաջաբարո ծառայեք, ուրախությամբ ծառայեք, արդարություն տարածեք, ազնվություն սերմանեք, ամրապնդեք բարությունը, անվախորեն տարեք առաջ մեր ժողովուրդը՝ արդարացնելով հերոսական ժողովրդի իղձերն ու երազանքները: Մեր ազգը հինգ տարով իր վստահությունը տվեց Ձեզ և Ձեզ հետ նոր հույսեր է կապում:

Ձեզ բարի երթ՝ հանուն խաղաղության և անվտանգության»,- իր խոսքում ասաց Պարգեւ սրբազանը, այնուհետև աղթոք հնչեցրեց:

Տպել
387 դիտում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա