Մենք լավ զինվորականի կորցրինք. ողբերգական պատահարի հետեւանքով մահացածն ու վիրավորները սպաներ են

Լուսանկարում՝ Խաչատուր Խաչատրյանը

Երեկ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետեւանքով մահացածը 57-ամյա Հովիկ Քոսակյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսներից էր: Իսկ վիրավորները՝ նույն ռազմական համալսարանի դասախոսներ, 58-ամյա Աշոտ Շեկիկյանը, պահեստազորի գնդապետ, 57-ամյա Պավել Թոփչյանը և 36-ամյա Գևորգ Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով կա մեկ զոհ և 3 տուժած։

Հրշեջ-փրկարարները կրակը մարելուց հետո գրեթե ամբողջովին մոխրակույտի վերածված ավտոմեքենայում հայտնաբերել են փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի դին:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում՝ անդրադառնալով դեպքին՝ ասաց, որ քննություն է ընթանում, որն էլ կպարզի, թե ինչ պայմաններում է դեպքը տեղի ունեցել։ 

«Սա շատ ծանր դեպք է մեզ համար. փոխգնդապետ Հովիկ Քոսակյանը լավ սպա էր, բավականին լավ անձնավորություն։ Մենք լավ մարդ կորցրինք, ճանապարհ անցած մարդ, լավ զինվորականի եւ հայրենասեր անձնավորության»,- ասաց Խաչատրյանը։

Ռազմական համալսարանի պետը պատմեց, որ Հովիկ Քոսակյանը հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս էր, ուներ որդի եւ դուստր, մարտական գործողությունների մասնակից էր:

Նա նշեց, որ Հովիկ Քոսակյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը եւ պաշտպանության նախարարի որոշմամբ լինելու է զինվորական կարգով՝ Եռաբլուր պանթեոնում:

Ռազմական համալսարանի պետն ընդգծեց՝ արդեն նախատեսում են համալսարանի հրետանու ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչել Հովիկ Քոսակյանի անունով։ Առաջարկությունը կա եւ բոլորն էլ կողմ են, որ նրա անունով լսարան անվանակոչեն։

Անդրադրառնալով դեպքից տուժած մյուս դասախոսների վիճակին Խաչատրյանն ասաց, որ Գեւորգ Հարությունյանը եւ Պավել Թոփչյանը այս պահին գրեթե խնդիր չունեն, իսկ Աշոտ Շեկիկյանը, որը մեքենայի ղեկին էր՝ այրվածքներ է ստացել. «Բայց նրանց կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում»։

Նա նշեց նաեւ, որ Թոփչյանը եւ Շեկիկյանը եւս մարտական գործողությունների մասնակից են։

«Այս տարի մենք մշակել էինք տարբեր պարապմունքներ, այսօր վերջին օրն էր պարապմունքների եւ ես նրանց փոխարեն այլ մարդկանց եմ ուղարկել։ Պատկերացրեք՝ այս վիճակում մենք դասապրոցեսը չենք դադարեցնում։ Մենք պետք է կարողանանք մեր ապագա հրետանավորներին պատրաստել՝ վաղվա անելիքների համար»,- ասաց ռազմական համալսարանի պետը։  

Տպել
2665 դիտում

Ստուգայց է իրականացվել մարտական հենակետերում․ ՊՆ (լուսանկարներ)

Իմ թիմով չեմ եկել, նախապատրաստած կադրերի բանակ չունեմ. Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպեց գյումրեցի լրագրողների հետ

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

Համաշխարհային մաքսային կազմակերպության և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ

Հունգարիան Եվրամիությունում առաջին երկիրն է, որը հաստատել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը  

Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Շիրակ աշխարհում պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար

Հենց հայտարարությունը տվեցինք, սոցցանցում անկանոն քննարկումներ սկսվեցին. Նոր Կյանքում փորձարկվեց շչակը

ՄԻԵԴ-ը հրապարակել է ռուս-վրացական պատերազմի գործով վճիռը

Հարությունյանը և Շոյգուն քննարկել են գերիների և պատանդների վերադարձի հարցը, նաև անհետ կորածներին առնչվող խնդիրները

Դատարանն անվավեր է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու Ռ․ Քոչարյանի հրամանագրերը

Մարզառազմական խաղեր են անցկացվելու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար

Ջհանգիրյանն ու Խաչատուրյանը կընտրվեն ԲԴԽ անդամ. «Իմ քայլը» վաղը ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում

10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է․ ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյան

Նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով

Ռուբեն Հայրապետյանի որդու մեղադրանքը խստացվել է. նա չի ընդունում մեղադրանքը

Մրցույթ Չինաստանում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով․ նախատեսված է 16 կրթաթոշակային տեղ

Արման Թաթոյանը Ժոնաթան Լաքոտին է ներկայացրել գերիների հարցը և Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացի խնդիրները

Ես չունեմ այրած կամուրջներ թե՛ դրսի, թե ներսի որևէ քաղաքական ուժի հետ․ Էդմոն Մարուքյանը՝ վարչապետ լինելու մասին

Պարգև սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից. նա նոր առաքելություն ունի

Վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագները անփոփոխ են. Հակոբ Կարապետյան

Քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի և պարտադրի, որ Ադրբեջանը ետ վերադարձնի իր մոտ պահվող գերիներին․ Մարուքյան

Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան

Իտալիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան մեկ միլիոն բնակիչ

Առաջարկել ենք հանրապետության ամբողջ տարածքով մեկ պահպանել ռեյտինգային ընտրակարգը․ դրա շուրջ եղել է բանավեճ․ Մարուքյան

Ադրբեջանական կողմից տեսնում ենք որոշակի քաղաքական օրակարգերի առաջմղում, ինչը ձգձգում է գերիների վերադարձը

Նոր նախագծով առաջարկվում է կրճատել Ամանորի ոչ աշխատանքային օրերը՝ հանգստյան օր սահմանելով միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը

Վարչապետի կողմից առաջարկված հուշագրին ի պատասխան՝ Մարուքյանը կոնտր հուշագիր է առաջարկել

Գողություն, ընտանեկան բռնություն, խարդախություն. ոստիկանության մեկօրյա ամփոփագիրը

Թուրքիայում 1 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. քրգործերով պետությանը պատճառված վնասի փոխհատուցման աշխատանքային խումբ կձևավորվի

Տարեցտարի մեր հարկ վճարողների հարկային կարգապահությունն ավելի է բարելավվում․ ՊԵԿ փոխնախագահ

ՌԴ դատախազությունը դժգոհ է Գերմանիայի՝ Նավալնիի վերաբերյալ ուղարկված պատասխանից. նոր հարցում են ուղարկել

Համաճարակային վիճակը կառավարելի է․ Անահիտ Ավանեսյան

Արտահերթ ընտրությունների մասին կոնսուլտացիաներ անելը չի նշանակում, որ հիմա պետք է լինեն ընտրությունները․ Գրիգորյան

Պայման առաջարկում է ընդդիմությունը, ոչ թե մենք. «Իմ քայլը»՝ ընդդիմությանն առաջարկվող հուշագրի մասին

Հաստատվել է էքստեռն քննությունների 2021 թվականի առաջին քննաշրջանի ժամանակացույցը

Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել․ Մելիքյանը՝ Կուտոյանի գործի մասին

Պետք է լինի տղամարդավարի պայմանավորվածություն՝ առանց նախապայմանների․ Մելքումյան

Մարտունու եւ Վայոց ձորի ԲԿ-ների կառուցման համար 7․4 մլն դոլար կտրամադրվի վարկային համաձայնագրով

Կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ․ Մելքումյան