Ալեն Սիմոնյանը պարզաբանում է տվել պետհամարանիշների մասին օրենսդրական նախաձեռնության շուրջ առկա կարծիքների վերաբերյալ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանում է տվել պետհամարանիշների մասին օրենսդրական նախաձեռնության շուրջ առկա կարծիքների վերաբերյալ:

«Մտահոգություններն առ այն, որ նոր պետհամարանիշները կարող են լինել ոչ պարկեշտ կամ պարունակեն վիրավորանք և այլ տարբերակներ, ուզում եմ տեղեկացնել, որ թույլատրելի տառերի և թվերի համակցությունը (կոմբինացիա) ազատ ընտրության ենթակա չէ»,- «Ֆեյսբուքում» գրել է Սիմոնյանը եւ նշել, որ օրենքի ընդունման պարագայում (Կառավարության որոշմամբ կսահմանվեն նոր չափորոշիչներ) ոստիկանությանը հնարավորություն է տրվում որոշել և վաճառքի հանել կոնկրետ տարբերակներ:
Օրինակ`
A, B, C կամ 1, 2, 3, կամ ABC123:

«Խնդրում եմ՝ կարծիքներ, մեկնաբանություններ անելիս համոզված լինել, որ լիարժեք ծանոթ եք տեղեկատվությանը»,- ավելացրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն առաջարկում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունենա հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ առաջարկել նախընտրելի տառի, թվանշանի կամ տառերի և թվանշանների թույլատրված համակցություն:

Տպել
402 դիտում

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ