ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ նիստում Վենեսուելայի հարցով ռուսական կողմի առաջարկը

ԱՄՆ-ը թույլ չի տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդունել Ռուսաստանի առաջարկած հայտարարությունը, որով դատապարտում են Վենեսուելայի ներքին գործերին միջամտությունը և նրա ինքնիշխանության ոտնձգությունը: Այս մասին չորեքշաբթի օրը «Թվիթերում» հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ Վենեսուելայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո:

Դիվանագետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի առաջարկած փաստաթղթի տեքստում մեղադրանքներ չկան, միայն հիմնական և ընդհանուր սկզբունքներին աջակցելու մասին է խոսքը: ԱՄՆ մշտական առաքելության կողմից փաստաթուղթը հանվել է ընդունման ընթացակարգի սկսվելուց 9 րոպե անց առարկությունների բացակայության պայմաններում (փաստաթուղթն ավտոմատ ընդունվում է առարկությունների բացակայության դեպքում)»,- ասել է Պոլյանսկին:

«Դեռ կան հարցեր Վենեսուելայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման «կառուցողականության» վերաբերյալ»,- գրել է նա:

Մայիսի 3-ին Վենեսուելայի իշխանությունները հայտարարեցին, որ հաջողվել է կանխել Կոլումբիայից վարձկանների մի խմբի ներթափանցումը, որոնք մտադիր էին Վենեսուելայում հեղաշրջում իրականացնել և սպանել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ձերբակալվածների թվում եղել են Ամերիկայի երկու քաղաքացիներ: Վենեսուելայի  պետական հեռուստատեսության եթերում նախագահ Մադուրոն հրապարակային ցուցադրեց նրանց մոտ հայտնաբերված անձնագրերը՝ Լյուկ Ալեքսանդր Դենմանի եւ Այրան Բերիի անունով:

Նրանցից  առաջինը հարցաքննության ընթացքում ասել է, որ հանցակիցների հետ միասին նա պետք է իր ենթակայության տակ վերցներ օդանավակայանը և այնտեղ հասցներ Վենեսուելայի առաջնորդին, որպեսզի այնուհետ նրան տեղափոխեին Միացյալ Նահանգներ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ոչ մի կապ ունի Վենեսուելայում ձերբակալված մի խումբ անձանց հետ: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները Վենեսուելայում գործողություններ իրականացնելու դեպքում կտեղեկացներ այդ մասին:

Տպել
295 դիտում

101-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից եւ դուրս գրվել

Աննախադեպ թվով մահեր 1 օրում. կորոնավիրուսից 20 մարդ է մահացել, գրանցվել է 517 նոր դեպք

6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաներով ուղեւորափոխադրում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Վանաձորում անձը չպարզված տղամարդու դի է հայտնաբերվել

Ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է. ԱԱԾ տնօրենը կզբաղվի կազմակերպիչներով. վարչապետը՝ երեկվա միջոցառումների մասին

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան

85-ամյա կինը ցանկանում էր ինքնասպան լինել՝ կտրելով դաստակի երակները

Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել COVID-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր

Վթար Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին. ուղեւորն ու վարորդը հոսպիտալացվել են

Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Վրաստանը սահմանը չի բացի մի շարք երկրների զբոսաշրջիկների, այդ թվում՝ հայերի համար

Երթևեկության նշանները ծածկող խոչընդոտները կվերացվեն

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է բնակավայրեր. կա 2 զոհ

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

Թրամփն ու ընտանիքը տեղափոխվել է ստորգետնյա բունկեր. ԱՄՆ-ում ցույցերի հետեւանքով 20 զոհ, 4 000 բերման ենթարկված կա

Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. ՄԻՊ (լուսանկարներ)

13-ամյա Նազելիի խնամակալությունը կստանձնի Գյումրիում ապրող հորաքույրը. կապրեն այլ հասցեում

Սահմանամերձ Բարեկամավանի միակ շրջանավարտի ավարտական երեկոն․ մի կողմից հակառակորդի հետ սահման, մյուսից՝ անտեսանելի թշնամի

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ