Ռեանիմացիոն մահճակալների ռեզերվն այնքան էլ մեծ չէ

Կորոնավիրուսը որպես արագ տարածվող հիվանդություն ասիմպտոմ կամ թեթեւ ընթացք է ունենում վարակակիրների մոտ 70 տոկոսի մոտ, սակայն առողջապահական համակարգերն առավել մտահոգվում են դրա տարածման արագությամբ, քանի որ երկար եւ դժվար է լինում ծանր դեպքերի բուժման ընթացքը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիսում հաղորդեց, որ ծանր հիվանդների համար առկա ռեզերվն այնքան էլ մեծ չէ:

«Միայն կորոնավիրուսային հիվանդության համար Հայաստանում առկա է 203 ռեանիմացիոն մահճակալ, որոնցից մի քանիսը շատ սպեցիֆիկ են՝ հղիների համար, երեխաների համար. այս պահին դրանցից զբաղված է 131-ը, ազատ՝ 72-ը, եւ դա նշանակում է, որ ռեզերվներն այնքան էլ մեծ չեն՝ հաշվի առնելով մի հանգամանք եւս: Ի տարբերություն սովորական մահճակալների՝ ռեանիմիացիոն մահճակալները շատ երկար են զբաղեցվում: Միջին տեւողությունը մոտ քսան օր է այն քաղաքացիների համար, որ դրական տեղաշարժով դուրս են գրվում: Իհարկե, ավելի կարճ է լինում այն քաղաքացիների համար, որ, դժբախտաբար, մահանում են: Սա ասում եմ՝ հասկանանք, որ կարող է գալ մի օր, երբ այնտեղ տեղ չլինի, եւ մենք ստիպված լինենք Հայաստանի Հանրապետության ամբողջ առողջապահական համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ, ինչը խիստ անցանկալի է նաեւ ներհիվանդանոցային վարակի տարածման տեսանկյունից, արդեն իսկ ծանր հիվանդություններ ունեցող քաղաքացիներին ռիսկի տակ դնելու տեսանկյունից»,- նշեց նախարարը:

Տպել
723 դիտում

Հունիսի 1-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է 1011 իրավախախտում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին՝ զորակցություն հայտնելով ճգնաժամի համար

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ

Ռուսաստանաբնակ գործարարի նվիրած ավտոմեքենան Արցախի նախագահը գրանցել է պետական հաշվեկշռում

Իշխանության գալու մոլուցքից դառնում են «ազգի» դավաճան. պատգամավորը՝ Հ. Բագրատյանի հայտարարության մասին

101-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից եւ դուրս գրվել

Աննախադեպ թվով մահեր 1 օրում. կորոնավիրուսից 20 մարդ է մահացել, գրանցվել է 517 նոր դեպք

6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաներով ուղեւորափոխադրում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Վանաձորում անձը չպարզված տղամարդու դի է հայտնաբերվել

Ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է. ԱԱԾ տնօրենը կզբաղվի կազմակերպիչներով. վարչապետը՝ երեկվա միջոցառումների մասին

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան

85-ամյա կինը ցանկանում էր ինքնասպան լինել՝ կտրելով դաստակի երակները

Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել COVID-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր

Վթար Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին. ուղեւորն ու վարորդը հոսպիտալացվել են

Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Վրաստանը սահմանը չի բացի մի շարք երկրների զբոսաշրջիկների, այդ թվում՝ հայերի համար

Երթևեկության նշանները ծածկող խոչընդոտները կվերացվեն

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է բնակավայրեր. կա 2 զոհ

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ