Նոր ռազմավարության պարագայում ինքնամեկուսացվածների տեղորոշման համակարգի դերն ավելի է մեծանում

Մինչ օրս կորոնավիրուսակիր հիվանդի հետ կոնտակտավոր եւ արտերկրից վերադարձած մեր հայրենակիցները ստացել են ինքնամեկուսացման հրահանգ, եւ նրանց նշած բնակության վայրերում նրանց ինքնամեկուսացման պահպանումը վերահսկվել է բջջային հեռախոսներում տեղադրված ծրագրի՝ տեղորոշման համակարգի միջոցով:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ տեղորոշման համակարգի նշանակությունն այսօրվանից ավելի է մեծանում, քանի որ այլեւս մեկուսացում չի կատարվելու կարանտինային վայրերում, այլ իրականացվում է ինքնամեկուսացում, ինչը նշանակում է, որ տնային վերահսկողությունն ավելի կարեւոր է լինելու, քան նախկինում էր: «Համակարգը շարունակաբար արդիականանում է: Իհարկե, չի կարելի բացառել, որ, օրինակ, նույն ինքնամեկուսացված անձի հետ տանը կլինեն այլ քաղաքացիներ, որոնց ինքնամեկուսացման հրահանգ տրված չէ, բայց դա է այն կոմպրոմիսը, որ մենք կարող ենք մեզ այսօր թույլ տալ: Դրանից ավելին իրականացնել հնարավոր չէ»,- ասաց նախարարը:

Նշելով, որ մինչ այս թեստավորված քաղաքացիներից տուն էին ուղարկվում միայն նրանք, ում թեստի բացասական արդյունքը ստացված էր լինում, իսկ հիմա արդեն տուն են ուղարկվելու նաեւ դրական արդյունքով քաղաքացիները. «Նրանք ճիշտ նույնքան վտանգ են ներկայացնում իրենց ընտանիքի անդամների համար, որքան չհայտնաբերված, բայց վարակված քաղաքացիները, հետեւաբար կանոնները պետք է միշտ պահել: Կարծում եմ, որ երբ դրական ախտորոշումով քաղաքացին կգնա տուն, նա ավելի շատ պաշտպանիչ միջոցներ կկիրառի»:

Թորոսյանը հաղորդեց, որ վարակակիր քաղքացիներին տրվելու են իրազեկման միջոցներ, թե ինչպես պետք է տանը վարքագծային առումով պահեն իրենց, որ տան մյուս անդամները չվարակվեն: «Իհարկե, եթե կլինեն քաղաքացիներ, որ հնարավորություն կունենան ամբողջությամբ ինքնամեկուսանալ այդ երկու շաբաթը, դա ավելի ցանկալի կլինի»,- ասաց նա:

Տպել
281 դիտում

Հունիսի 1-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է 1011 իրավախախտում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին՝ զորակցություն հայտնելով ճգնաժամի համար

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ

Ռուսաստանաբնակ գործարարի նվիրած ավտոմեքենան Արցախի նախագահը գրանցել է պետական հաշվեկշռում

Իշխանության գալու մոլուցքից դառնում են «ազգի» դավաճան. պատգամավորը՝ Հ. Բագրատյանի հայտարարության մասին

101-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից եւ դուրս գրվել

Աննախադեպ թվով մահեր 1 օրում. կորոնավիրուսից 20 մարդ է մահացել, գրանցվել է 517 նոր դեպք

6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաներով ուղեւորափոխադրում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Վանաձորում անձը չպարզված տղամարդու դի է հայտնաբերվել

Ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է. ԱԱԾ տնօրենը կզբաղվի կազմակերպիչներով. վարչապետը՝ երեկվա միջոցառումների մասին

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան

85-ամյա կինը ցանկանում էր ինքնասպան լինել՝ կտրելով դաստակի երակները

Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել COVID-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր

Վթար Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին. ուղեւորն ու վարորդը հոսպիտալացվել են

Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Վրաստանը սահմանը չի բացի մի շարք երկրների զբոսաշրջիկների, այդ թվում՝ հայերի համար

Երթևեկության նշանները ծածկող խոչընդոտները կվերացվեն

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է բնակավայրեր. կա 2 զոհ

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ