Այս նախագիծը Հայաստանի պատմության մեջ շրջադարձային եւ աննախադեպ է․ վարչապետ

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը: Ծրագրի առաջնային նպատակն է խթանել մասնավոր ներդրումների աճը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը Հայաստանի պատմության մեջ շրջադարձային եւ աննախադեպ որակեց:

«Հիշո՞ւմ եք, որ մենք ճգնաժամի մեկնարկին հայտարարեցինք, որ պատրաստվում ենք 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել, 25 մլրդ դրամի՝ տնտեսական աջակցության ծրագրեր, 80 մլրդ դրամ պատրաստվում ենք տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագրերի վրա ծախսել»,- ասաց վարչապետը՝ խնդրելով Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին զեկուցել նախագիծը։

Խաչատրյանը նշեց, որ արագ արձագանքման միջոցառումների շրջանակում տարբեր բովանդակությամբ ծրագրեր են իրականացվել, եւ գերազանցվել է նախատեսված 25 մլրդ դրամի շեմը:

«Որովհետեւ շատ միջոցառումների դեպքում, ընթացքում կատարած ճշգրտումներով, որոնք, հօգուտ տնտեսավարող սուբյեկտների էին, թույլ ենք տվել, որ թիրախավորված տնտեսավարողները գործունեության որոշակի ոլորտներում առավելագույն հասանելիություն ունենան հայտարարված արագ արձագանքման միջոցառումներին»,- նշեց նախարարը:

Խաչատրյանի խոսքով՝ քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ արագ արձագանքման կարճաժամկետ միջոցառումների տրամաբանությունը պետք է փոխվի եւ անցում կատարվի ավելի երկարաժամկետ զարգացմանը միտված ներդրումային ծրագրերի:

Նա ընդգծեց՝ նախագծի շարժիչ ուժը եղել է խնդիրը՝ ինչպե՞ս անել, որ մասնավոր հատվածում առկա ծրագրերը, որոնք առանց կառավարության աջակցության դժվարություններ կունենան մեկնարկի եւ առաջընթացի հարցում, ստանան այդպիսի աջակցություն եւ սկսեն գործել արդեն իսկ բազմապատկված հնարավորություններով:

«Մենք աջակցում ենք, բայց աջակցում ենք պայմանով, որ այդպիսի ֆինանսական աջակցությունը մեր կողմից կառաջացնի նաեւ մասնավոր հատվածի՝ դրան մի քանի անգամ գերազանցող ներդրումները նույն ծրագրին ուղղելուն եւ մուլտիպլիկատիվ էֆեկտով շատ ավելի մեծ տնտեսական ազդեցություն եւ հետեւանքներ առաջացնելուն»,- ասաց նախարարը:

Խաչատրյանն ասաց, որ ծրագիրն առաջինը հաստատված է 50 մլրդ դրամ կազմելու հեռանկարի մտադրությամբ, իսկ եթե առաջին արդյունքներն ամփոփելիս տեսնեն, որ ընտրված ճանապարհը համոզիչ է, կշարունակվի աշխատանքն այդ ուղղությամբ:

«Այս որոշումը այս փուլում կառավարության համար ֆինանսական պարտավորություն է առաջացնում առաջին փուլը մեկնարկելու վերաբերյալ: 50 մլրդ աջակցությունը բաղկացած է լինելու հնարավոր 10 առանձին 5-միլիարդանոց հատկացումներից, եւ սա դրանցից առաջին 5 միլիարդի հատկացման որոշումն է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հաջորդ 5 մլրդ դրամների վերաբերյալ որոշումները կառավարությունը կամրագրի նախորդների հաշվետվությունները ստանալու եւ քննարկելու արդյունքում:

Խաչատրյանն ընդգծեց՝ պայմաններից մեկն էլ այն է, որ որքան կառավարությունն է ներդրում անում, այդքան էլ առնվազն ներդրում պետք է կատարի մասնավոր ներդրողը, որը այդ նախագծի նախաձեռնողն ու սեփականատերն է: Ներդրումների չափով նաեւ վարկային ռեսուրսներ կներգրավվեն։

«Սա նշանակում է, որ գործում է 1+1+2 = 4 բանաձեւը, որը կառավարության կողմից ներդրվող յուրաքանչյուր մեկ միավոր ներդրումների շնորհիվ ծրագրում ապահովում է առնվազն չորս միավոր ներդրումային ծախսեր»,- ասաց նա՝ հավելելով՝ առաջին արդյունքները կամփոփվեն 3 ամիս հետո:

Վարչապետն էլ ասաց, որ այս փուլում կառավարությունը 5 մլրդ դրամ է տալիս Կենտրոնական բանկում ստեղծված ներդրումային հիմնադրամին, որի կառավարիչն է Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամը: 

«Ասում ենք, որ այս դրամագլուխը պետք է օգտագործվի ներդրումներ խթանելու համար: Հիմնադրամը պետք է փնտրի եւ գտնի պոտենցիալ ներդրողների, որոնք կունենան վստահելի նախագծեր, եւ ներդրողի ներդրած մեկ միավորի դիմաց, որը 1-2 մլն դոլարի սահմաններում է, պետք է ներդնի եւս մեկ միավոր՝ պայմանով, որ եւս երկու միավոր պետք է ներգրավվի որպես փոխառու միջոց: Մենք այս փուլում 5 մլրդ-ը տրամադրում ենք եւ ասում, որ այս ծրագիրը ունի մինչև 50 մլրդ դրամի պոտենցիալ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը որոշակի մասնաբաժին է ունենում այդ ներդրումային ծրագրերում եւ ինչ-որ պահի իր բաժնեմասը կօտարի համաներդրողին։

Տպել
1521 դիտում

Նարեկ Մանթաշյանըն հրավիրվել է Քննչական կոմիտե

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին