Կորոնավիրուսի հետ կապված միջոցառումներին մինչ օրս տրամադրվել է 2.4 մլրդ դրամ, որ կատաստրոֆիկ փոքր գումար է

Կորոնավիրուսի հետ կապված միջոցառումներին մինչ օրս տրամադրվել է 2.4 մլրդ դրամ. այսօր ասուլիսին առողջապահության ոլորտի կատարած ծախսերին անդրադարձավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հատուկ բացված հաշվի վրա փոխանցվել է 1.98 մլրդ դրամ, եւս 2.15 մլրդ ստացվել է պետական բյուջեից, եւս 1.42 մլրդ կստանանք. ընդամենը 4 մլրդ 540 միլիոն դրամ: «Փաստացի ծախսը կազմել է մոտ 2.4 մլրդ դրամ, եւ ես սա համարում եմ շատ փոքր թիվ, կատաստրոֆիկ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, որովհետեւ տարբեր գնահատականններով մեր երկրին մինչեւ տարեվերջ անհրաժեշտ է լինելու 300 մլն դոլար»,- ասաց նա:

Այս ծախսերի մեջ շինարարությանն է տրամադրված 752 մլն դրամ, որից արդեն վճարված է 464 մլն դրամը. այն ծախսվել է բժկական կենտրոնների շինարարության վրա, որ 1-2 ամսվա ընթացքում բերվել են այս վիճակին:

Բժշկական սարքերին տարբեր միջոցներից՝ վարկերից, նվիրատվություններից եւ պետբյուջեից միասին վերցված, մինչ օրս տրամադրվել է, եւ կծախսվի 1.6 մլրդ դրամ, որից մատակարարված է 492 մլն դրամի սարքավորում, սպասվում է 970 մլն դրամի, եւ 164 մլն դրամի մրցութային փուլերում գտնվող գնումներն են:

Շրջանառվում են լուրեր բժիշկների՝ շատ բարձր աշխատավարձերի մասին՝ դիտարկումը զայրացրեց Թորոսյանին. «Կարանտինային գոտում աշխատող բժիշկներն իրենց կյանքն ու առողջությունն են դրել զոհասեղանին եւ պիտի ստանան բարձր աշխատավարձ»,- ասաց նա՝ առաջարկելով այս դիտարկումն արած լրագրողին միանալ այդ թիմին եւ եւս ստանալ բարձր աշխատավարձ:  

Հաջորդիվ հարց էր բժիշկների՝ իրենց վարձատրությունից դժգոհ լինելու մասին. «Բժիշկների հետ կնքվում են պայմանագրեր իրենց աշխատավարձի վերաբերյալ, դրանից զատ էլ լինում են պարգեւավճարներ, որ գուցե որոշ մարդկանց պատկերացումներում չտեղավորվեն, բայց դրանք ավելի քան պատշաճ են իրենց կատարած աշխատանքի համար, եւ այդ աշխատանքը շարունակական է: Հնարավոր է՝ մի բժշկի այսօր տրվի x չափով պարգեւավճար, մյուսին՝ վաղը»,- ասաց Թորոսյանը:

Տպել
737 դիտում

ՀՀ վարչապետը ստորագրել է 2 նոր նշանակումների մասին որոշումներ

Ակումուլացվող սոցիալական բողոքը. Մինեսոտայի անկարգությունները

Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է

Մահացել է Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահը

Բելառուսի նախագահը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին, առողջություն մաղթել նրան

Արցախի ոստիկանությունը շարունակում է հատուկ անցակետերում ծառայություն իրականացնել

«ОСА АК» զինատեսակը լավագույն միջոցներից մեկն է դարձել ԱԹՍ-ների դեմ պայքարում․ համացանցն արձագանքում է Սարգսյանի փեսային

Հունիսի 3-ից Երևանի Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հունիսի 1-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է 1011 իրավախախտում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին՝ զորակցություն հայտնելով ճգնաժամի համար

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ

Ռուսաստանաբնակ գործարարի նվիրած ավտոմեքենան Արցախի նախագահը գրանցել է պետական հաշվեկշռում

Իշխանության գալու մոլուցքից դառնում են «ազգի» դավաճան. պատգամավորը՝ Հ. Բագրատյանի հայտարարության մասին

101-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից եւ դուրս գրվել

Աննախադեպ թվով մահեր 1 օրում. կորոնավիրուսից 20 մարդ է մահացել, գրանցվել է 517 նոր դեպք

6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաներով ուղեւորափոխադրում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Վանաձորում անձը չպարզված տղամարդու դի է հայտնաբերվել

Ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է. ԱԱԾ տնօրենը կզբաղվի կազմակերպիչներով. վարչապետը՝ երեկվա միջոցառումների մասին

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան

85-ամյա կինը ցանկանում էր ինքնասպան լինել՝ կտրելով դաստակի երակները