Բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա․ կառավարությունը հաստատեց նախագիծը

ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը։ Այս որոշմամբ բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա:

Դիմորդները ընդունելության քննության եւ մասնագիտությունների նշումով դիմում-հայտը կարող են Գնահատման եւ թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային եղանակով մայիսի 25-ից մինչեւ հունիսի 15-ը:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը հարցը զեկուցելիս ասաց, որ մեկ քննությունը ընտրել են երկու կամ երեք պարտադիր առարկաներից, որը պարտադիր էր հանձնելու համար։

«Իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, թույլ ենք տվել, որ դիմորդն ինքը ընտրի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ քննությունները տեղի կունենան հուլիսի 1-ից մինչեւ հուլիսի 8-ը։

Հարությունյանն ընդգծեց՝ այնպես են արել, որ գործընթացը զորակոչին չխանգարի, ու զորակոչիկները կարողանան մասնակցել քննություններին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ բանակից վերադարձողներն ինչպե՞ս են ընդունվելու բուհեր, ի պատասխան՝ նախարարն ասաց, որ նրանք կարող են էլէկտրոնային եղանակներով հայտը ներկայացնել։

Հարությունյանը նշեց, որ քննություններն ընտրվել են այնպես, որ դիմորդը հնարավորություն ունենա նաեւ մյուս ֆակուլտետների համար մասնակցել մրցույթի:

Արձագանքելով վարչապետն ասաց. «Ստացվում է, որ մեկ քննությունով դիմորդը կկարողանա ընդունվել բուհ: Դե, հետո էլ ասում եք: Այս կորոնավիրուսի շուրջ այնքան պոզիտիվ ենք ստեղծում, որ հիմա դիմորդները կասեն՝ կորոնավիրուսը լազաթ տվեց»։

Հարությունյանը նշեց, որ ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով է լինելու պրոցեսը, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Չկա չարիք՝ առանց բարիք»։ 

Տպել
385 դիտում

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ