Ինքնաձիգ, ատրճանակներ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

20/05/2020 schedule18:54

Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի 46-ամյա մի բնակիչ ոստիկիանության Արագածի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը, ինքնաձիգի պահունակներն ու տարբեր տրամաչափի 71 փամփուշտ: Տղամարդու հայտնածով՝ տանիքը մաքրելիս գտած զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 19-ին Ավանում բնակվող 28-ամյա մի երիտասարդ կամավոր հանձնել է հանգուցյալ պապին պատկանած «SS» ատրճանակը։

Արթիկում բնակվող 27-ամյա մի երիտասարդ բաժին է ոստիկանությանն է հանձնել հանգուցյալ հորեղբորը պատկանած «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն ու 52 հատ փամփուշտ, որոնք, ըստ նրա, գտել է նկուղը մաքրելիս։

Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահունակ ու 90-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ։ Նրա հայտնածով` զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորեղբորը:

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Էջմիածնի 41-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է կարճեցված փողով առանց գործարանային համարի հրացան, ինքնաձիգի փամփշտատուփ և 130-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։

Երևանի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի 123 փամփուշտ։ Նռնակը, նռնակի պայթուցիչն ու տարբեր տրամաչափի 169 փամփուշտը դարձյալ Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է Երևանի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ. այս դեպքում ապօրինի զինամթերքը հանձնվել է բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ։

Մալաթիայի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է որսորդական հրացան, նռնակներ, փամփշտատուփեր ու տարբեր տրամաչափի 150 փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ հորը։

Ինքնաշեն ատրճանակը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու ինքնաձիգի 118 փամփուշտը ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է Մարալիկ քաղաքի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով` ապօրինի զենք-զինամթերքը գտել է տան իրերը դասավորելիս։ Դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տպել
1340 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին