Վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու փորձի և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնության գործով 4 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են մթերային խանութում տեղադրված վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու փորձի և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 16-ին` ժամը 05:20-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած 4 անձ, Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցում գտնվող մթերային խանութում տեղադրված «Թել Սելլ» վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու առերևույթ դիտավորությամբ, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել են խանութի մուտքի դուռն ու դուրս բերել վճարահաշվարկային տերմինալը: Սակայն նշված տերմինալը նրանցից մեկի՝ 26-ամյա երիտասարդի կողմից վարվող «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցում տեղավորելու ընթացքում վերջիններս նկատվել են՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների կողմից, որից հետո, տերմինալը գցելով խանութի մոտ, նստել են նշված ավտոմեքենան և փորձել դիմել փախուստի:

Այդ ընթացքում 26-ամյա երիտասարդը ավտոմեքենան դիտավորությամբ վարել է իրենց փախուստը կանխող ոստիկանության ծառայողների վրայով` պատճառելով մարմնական վնասվածք և ստեղծելով վտանգ նրանց կյանքի և առողջության համար:

Նույն պահին, նրանց փախուստը կանխելու, ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար ստեղծված վտանգը չեզոքացնելու համար ավտոմեքենայի ընթացքը հարկադրաբար կանգնեցնելու նպատակով, ոստիկանության օպերլիազորը իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով երեք անգամ կրակ է արձակել նշված ավտոմեքենայի հետևի աջակողմյա անիվին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ 26-ամյա երիտասարդին՝ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նշված գործի նախաքննությունը, ինչպես նշում է ՔԿ-ն, շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
701 դիտում

Արմեն Ծովակ Մինասյանը հերքում է, որ մասնակցել է Սյունիքում այսօր տեղի ունեցած ակցիաներին

Մնջախաղի թատրոնի տնօրենի մրցույթ է հայտարարվել. կեսդարյա պատմություն ունեցող թատրոնը դեռ շենք չունի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

Ադրբեջանն Արցախում կիրառել է քիմիական նյութ, որի հասցրած վնասը համարժեք է քիմիական զենքի կիրառման վնասին.Գեորգի Քոչարյան

Արցախի նախագահը հաստատել է նյութական վնաս կրած անձանց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին

Ֆերդինանդ Կարապետյանը 112 միավոր է ստացել ձյուդոյի Եվրոպայի առաջնության մասնակցության համար

Ռոմանոս Պետրոսյանը Ջոն Քերիի գլխավորած կլոր սեղանի ժամանակ բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսիայի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՈՒԵՖԱ-ն հաղթեց Սուպերլիգային, բայց գլխավոր հարցը դեռ լուծված չէ

Մհեր Արմենիայի «Ազգի ձայնը» կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցում էր ընդամենը 15-17 հոգի (լուսանկարներ)

ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը հանդիպել է ԵՄ անդամ երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների հետ

Արցախի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի անդամները կվերապատրաստվեն ՀՀ ԱՍՀ նախարարության մասնագետների կողմից

Երևան-Արմավիր ճանապարհի Էջմիածնով անցնող հատվածում յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի միակողմանի երթևեկություն

Պետբյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 12․4 մլրդ դրամով․ Մանուկյան

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան (լուսանկարներ)

Բացահայտվել է Բագրավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու և 17 մլն դրամի գույք հափշտակելու դեպքեր

Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել․ Արա Այվազյան

Վարչապետը հանձնարարել է Ոստիկանության եւ ԱԱԾ պետերին կտրուկ և հատուկ միջոցառումներ ձեռնարկել այսօր տեղի ունեցածի առիթով

Զանգեզուրի մասին Ալիեւի հայտարարությունները սադրիչ են, պետք է արժանանան պատշաճ հակազդեցության. վարչապետ (տեսանյութ)

Ինչո՞ւ այս ամենը գրեցի, պարզ պատճառով. որ հասկանաք որոշ խմբերի անկանոն շարժումները․ Արայիկ Հարությունյանի գրառումը

Հայտարարվել է նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ

Բեմադրության է պատրաստվում «Քաչալ ոզնին» բալետը. նախագահի տիկինը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Մեղրիի միջանցքի մասին խոսող մարդիկ փորձում են անհանգստություն տարածել. Արման Եղոյան

Փաշինյանի դեմ «ինքնաբուխ» ցույցի մասնակիցը Քոչարյանի ակտիվ աջակից է

Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են. Մանե Գևորգյան

Վարչապետը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է զորամաս (լուսանկարներ)

Հենց հիմա Կապանում, առանց սադրիչների. վարչապետին Կապանի քաղաքացիները ջերմությամբ են ընդունել (տեսանյութ)

«Ոչ մի ճանապարհ էլ չի լինելու». Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Մեղրիի միջանցքի մասին քաղաքացու հարցին

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Թոբիաս Մյունխմայերին

Սյունիքում պատռեցին Պետական պահպանության ծառայության պետի կոստյումը. բերման ենթարկվածներ չկան

Պատերազմից ավելի քան 5 ամիս անց գտնվել է զոհված փոխգնդապետի աճյունը. նա անհետ կորած էր համարվում

Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է Սյունիքում կատարվածի առնչությամբ քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել

Հրդեհ Ստեփանակերտում. այրվող տան բնակիչները տարհանվել են, կրակը՝ մարվել

Մենք ենք մեղավոր, ճիշտ եք. ներողություն եմ խնդրում բոլորիցդ այ սրա համար. Նիկոլ Փաշինյանը՝ Ագարակում

Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են իրենց աշխատանքը. այսուհետ տոմսերը վաճառվում են նաև առցանց

Կոտայքի մարզի Չարենցավանի բժշկական կենտրոնը կբարեկարգվի. նախատեսված է 230 միլիոն դրամ

Ջհանգիրյանն իրականացնում է ԲԴԽ նախագահի ամբողջական գործառույթները և չի կարող չօգտվել նախագահի աշխատասենյակից. ԲԴԽ անդամ

Ապրիլի 22-ին ժամանակավորապես կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը

Համագործակցության հուշագիր. հայկական կինոարվեստի և կերպարվեստի բացառիկ նմուշները կներկայացվեն նորովի

Այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի 2 համայնքում և Ստեփանակերտում