Վաղն էլ ասելու են՝ մարդ է ուտում ընդմիջման ժամերին. վարչապետը՝ տարածվող լուրերի եւ կորոնավիրուսի մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կրկին հասարակության ուշադրությունն է հրավիրել կորոնավիրուսին՝ «Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես, եւ այդ մեկ մարդը ե՛ս եմ» գրառումով:

Նա նշել է, որ կորոնավիրուսը շարունակում է մնալ մեր թիվ մեկ սպառնալիքը: Ունենում ենք թվերի կտրուկ աճ եւ այս պահին կանգնած ենք լուրջ խնդրի առաջ, որի պատճառը, ըստ վարչապետի, այն է, որ մենք լուրջ չենք վերաբերվում այդ խնդրին:

«Եթե մենք այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10.000 հիվանդացության դեպք, իսկ հունիսի 12-ին կունենաք 20.000 հիվանդացության դեպք, ինչը նշանակում է, որ մեր մահվան թվերը էականորեն կավելանան, որովհետեւ վերակենդանացման բաժանմունքները ամբողջությամբ լցված կլինեն պացիենտներով, եւ մենք մարդկանց ուղղակի չենք կարողանա օգնություն ցույց տալ:

Այո՛, այս հիվանդությունը մեծ մասամբ անցնում է ասիմպտոմ եղանակով, այսինքն՝ մարդիկ խոշոր առողջական խնդիրներ իրենք իրենց վրա չեն զգում, բայց եթե մենք այս դինամիկան չփոխենք, մենք իսկապես շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, եւ ամեն օր մեզ մոտ կորոնավիրուսից տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդիկ են մահանալու, եւ մենք ստիպված կլինենք մտցնել ամենախիստ սահմանափակումները»,- նշել է վարչապետը եւ վստահեցրել, որ դա չանելու ձեւը մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է:

Վարչապետը նշել է, որ ստի շրջանառությունը բավական մեծ դեր է ունենում, երբ մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա՝ հավելելով, որ կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքից սկսած՝ ոչ մի տեղեկատվություն չի պահվել հասարակությունից:

Նա կոչ է արել պահպանել բոլոր կանոնները, որոնք սահմանել է պարետատունը՝ սկսած թաղումներից: Թաղումները անցկացվում են այնպես՝ կարծես ոչ մի խնդիր չկա, եւ դրանք դառնում են կորոնավիրուսի վարակի բռնկման պատճառ:

Կանոնները չպահելու դեպքում, ըստ վարչապետի, անպայման տուգանելու են, որովհետեւ այն դարձել է ազգային անվտանգության հարց:

«Կոչ եմ անում տուրք չտալ սուտ լուրերին: Կորոնավիրուս չկա, կառավարությունը կամ վարչապետը դիմակի գործ է անում: Մի հատ էլ հետեւից ասում են՝ ինչի չեք հերքում: Ժողովուրդ ջան, ինչ ասես, հերքեցինք: Տան վրա 2 մլն դոլար են ծախսել՝ հերքեցինք, ռեկետ են անում՝ հերքեցինք, էս ինչի գործ են անում՝ հերքեցինք, կոշիկի գործ են անում՝ հերքեցինք, նարկոտիկի գործ են անում՝ հերքեցինք: Ուզում եք հավատաք՝ հավատացեք: Վաղն էլ ասելու են՝ մարդ է ուտում ընդմիջման ժամերին: Հողերը ծախեցին, փողերը, ոսկիները ծախեցին, թալանեցին, դե, եթե պիտի հավատաք, հավատացեք:

Որովհետեւ ես էստեղ նստած եմ ինչի՞ համար: Դուք ինձ ինչի՞ համար եք բերել էստեղ նստեցրել, որ ռեկե՞տ անեմ, եթե՝ այո, ուրեմն ես անում եմ, եթե՝ ոչ, ուրեմն ո՞նց կարող է նման խոսակցություն լինել:

Մի հատ էլ մեր կողմնակիցները նամակ են գրում, ասում են՝ հերքում տարածեք: Երկու տարի է՝ հերքում ենք տարածում, կարո՞ղ է կյանքներս անցնի՝ հերքում տարածելով:

Յուրաքանչյուրը մտածում է՝ իր փչացածության աստիճանին համապատասխան: Յուրաքանչյուրը մտածում է, որ ես վարչապետ լինեի, ի՞նչ կանեի, որտեղ հնարավոր է, փայ կմտնեի, կգռփեի, ռեկետ կանեի, կսպանեի, ոտքի տակ կտայի, կլափեի, կթալանեի: Ես էդ մարդկանց հետ կապ չունեմ: Ընդ որում, կապ չունի՝ նրանք հրապարակում կանգնած են եղել, թե կանգնած չեն եղել»,- ասել է վարչապետը եւ ավելացրել՝ սա ասում է նրա համար, որ կորոնավիրուս կա, եւ չեն ասում՝ դիմակ է պետք կրել, որովհետեւ դիմակից փայ ունեն:

Վարչապետը նաեւ կոչ է արել թաղումների չմասնակցել, եթե դա շատ մոտ հարազատի թաղում չէ, որովհետեւ դրանով եւս 10 հոգու մահվան ուղեգիր է տրվում: Պետք է պահպանել կանոնները, այլապես բոլորը տուգանվելու են. «Գանձվելու են գումարները, ու չասեք՝ սոցիալապես, գիտեք, վատ վիճակում ենք»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: 

Տպել
2180 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա