COVID-19-ի դեմ պայքարում ո՞ր ԲԿ-ներն են հրատապ վերանորոգվել կամ համալրվել սարքավորումներով. մանրամասնում է ԱՆ-ը

Հայաստանում շարունակվում է COVID-19-ի դեմ պայքարը։ Վիրուսի ի հայտ գալը եւ վարակվածներին պատշաճ բժշկական օգնություն եւ սպասարկում մատուցելու հրամայականը նաեւ առիթ դարձավ, որպեսզի տարբեր բժշկական կենտրոններ վերանորոգվեն ու վերազինվեն, ինչը, փաստորեն, ոչ միայն ներկայի համար է, այլեւ ապագայի: 

Այս ընթացքում հրատապ վերանորոգման աշխատանքներ են կատարվել Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում եւ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում:

Ինչպես մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում էլ կատարվել են տանիքի ջրամեկուսացման եւ ջրթափ խողովակաշարերի կառուցման աշխատանքներ։

Այսօր COVID-19-ով վարակված ծանր պացիենտներին ընդունող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում եւս մի շարք փոփոխություններ են արվել։ Օրինակ՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիային տեղադրման համար կցակառույցի, համակարգչային շերտագրի սենյակի եւ ուղղաթիռի հրապարակի կառուցման աշխատանքներ։

ԲԿ-ում կատարված քայլերն այսքանով չեն ավարտվելու։ 2020 թվականի ընթացքում այնտեղ նախատեսվում է ՝ ՄՌՏ (Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) եւ ՀՏ (համակարգչային տոմոգրաֆիա) սարքավորումների համար ենթակայանի վերազինման, հզորացման աշխատանքներ։

Հերթի մեջ է նաեւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, որտեղ կատարվելու է վերանորոգում նոր հիվանդասենյակների հնարավորությամբ մասնաշենքի կառուցման համար։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կկատարվեն շինարարական աշխատանքներ թթվածին արտադրող կայանի տեղադրման եւ գործարկման նպատակով։

Կենտրոններում շինարակական աշխատանքները միակ փոփոխությունը չեն։ 

ԱՆ-ից հավելեցին, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը համալրվել են անհրաժեշտ գույքով։ Դրանց մեջ են մտնում կահույքը, մահճակալը, անկողնային պարագաները։

Նշված կենտրոնները ստացել են նաեւ անհրաժեշտ նոր սարքավորումներ, մասնավորապես՝ թոքերի արհեստական օդափոխության սարքեր, թոքերի արհեստական շնչառության սարքեր, թթվածնային կայաններ, իրական ժամանակում Պոլիմերազային Շղթայական Ռեակցիայի (ՊՇՌ) իրականացման սարքեր, արյան գազերի վերլուծիչներ, արյան ընդհանուր հետազոտություն իրականացնելու անալիզատոր,  շարժական ռենտգեն, ուլտրաձայնային համակարգեր եւ այլ բժշկական նշանակության ապրանքներ։

Շինարարական աշխատանքներն ու գույքի, սարքավորումների ձեռք բերումն իրականացվել է COVID-19-ի դեմ պայքարի նպատակով բացված հաշվեհամարի (Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն) եւ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին։

Տպել
1359 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ