Բաց տարածքում դիմակի առկայությունն է պարտադիր, այլ ոչ՝ կրելը, պարզաբանեք․ Նաիրա Զոհրաբյանը՝ փոխնախարարին

Բաց տարածքներում դիմակ չկրելու համար առաջարկվում է սահմանել 10-ը հազար դրամ տուգանք:

Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ արդարարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով փոխնախարարին, ասաց, որ «բաց տարածքում դիմակի առկայությունը» ձեւակերպումը շփոթություն է առաջացնում: Պատգամավորն ասաց, որ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը հասկանալու է, որ բաց տարածքներում դիմակներ կրելը պարտադիր է։

«Ոչ բոլորն են հայերենի հոմանիշների բառարանին լավ տիրապետում, ձեր ձեւակերպումը հերթական խառնաշփոթն է առաջացնելու: Խնդրում եմ հստակեցրեք հանրության համար, որ բաց տարածքներում ընդամենը պետք է ունենալ դիմակ, բայց միայն փակ տարածքներում է պետք կրել այն»»,- նկատեց Զոհրաբյանը:

«Ես համաձայն չեմ, որ այս ձեւակերպումն առաջացնում է խառնաշփոթ։ Այն, ինչ ասում եք, կարգավորվում է մեկ այլ իրավական ակտով։ Մեր առաջարկած իրավակարգավորումը դրան չի վերաբերում...Այս պահին բացառապես պահանջ կա բաց տարածքներում ունենալ դիմակ, որի նպատակն այն է, որ եթե անձը բաց տարածքից փակ տարածք տեղափոխվի, հնարավորություն ունենա կրել դիմակը»,- ի պատասխան՝ ասաց Դանիելյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը նույնպես համակարծիք չէ, թե իրավական որոշակիության խնդիր կա։ Նրա պնդմամբ՝ ամեն ինչ շատ հստակ է, բայց եւ կա խնդիր քաղաքացիներին լավ տեղեկացնելու, որովհետեւ մի բան է իրավական լեզուն, որ օգտագործվում է օրենքներ գրելիս, այլ բան է հստակ ցուցումներ տալը։

Ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակ կրելուն, ապա փոխնախարարն ընդգծեց, որ տնտեսվարող սուբյեկտներն իրենք պետք է վերահսկեն, որ յուրաքանչյուր քաղաքացի սպասրակման սրահ մտնելիս ունենա դիմակ եւ ձեռնոց։ Դրանց բացակայության դեպքում տուգանքի կենթարկվի տնտեսվարող սուբյեկտը։

Փոխնախարարը նաեւ ընդգծեց, որ բաց տարածքներում այս պահին ձեռնոց կրելու պահանջ չկա։

Տպել
910 դիտում

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ