Հայաստանում սկսվում է «Սերունդ առանց սահմանների» (GenU) մրցույթը. 5 լավագույն թիմերը կստանան 1000-ական դոլարի դրամաշնորհ

18/05/2020 schedule18:12

Հայաստանում սկսվում է «Սերունդ առանց սահմանների» (GenU) մրցույթը:
Առցանց խմբային վարժանքին կմասնակցի 50 երիտասարդ՝ մրցելու սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում:

Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է «Սերունդ առանց սահմանների» (GenU) մրցույթը, որին նաև միացել են Դիլիջանի միջազգային դպրոցն (UWC Dilijan) ու «Այբ» կրթական հիմնադրամը: Առցանց ձևաչափով ընթացող մրցույթին մասնակցում են 12 թիմ՝ 50 երիտասարդ Շիրակից, Վայոց ձորից, Կոտայքից, Տավուշից, Գեղարքունիքից և Երևանից։

GenU-ն համաշխարհային համագործակցություն է, որի նպատակը 10-ից 24 տարեկան երեխաների և երիտասարդների համար կրթության, վերապատրաստման և զբաղվածության՝ ընդլայնված հնարավորություններ ստեղծելն է։ Մրցույթը նպաստում է պետությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցության ստեղծմանը, երիտասարդների ներգրավմանը համայնքային խնդիրների լուծման և նորարարության խթանման ուղղությամբ, ներդրման հնարավորությունների և նորարար ծրագրերի առավել լայնածավալ համահեղինակմանը։ Այն նաև կոչված է աջակցելու և խրախուսելու երիտասարդներին կյանքում առավել հանրօգուտ գործունեություն ծավալել:

«Մենք նախատեսում ենք երիտասարդների հետ նախագծեր մշակել և ստեղծագործել: Երիտասարդները ուրույն աշխարհայացք ունեն և կարող են այնպիսի լուծումներ առաջարկել, որոնք կօգնեն վերադարձնել աշխարհը ճիշտ ուղու վրա։ Պարզապես մենք պետք է համագործակցության և ստեղծարար մտածելու հնարավորություն ընձեռենք նրանց»,- իր խոսքում նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։

Առցանց խմբային վարժանքի 50 մասնակիցներն ընտրվել են այն 60 թիմերից, որոնք փետրվարի կեսին դիմել էին սոցիալական ձեռնարկատիրության և համայնքային նախագծերի իրենց նախնական գաղափարներով։ Գաղափարները շատ են՝ սկսած խելացի գյուղատնտեսությունից մինչև հանրօգուտ նորարարական կամավորություն, ստեղծարար արդյունաբերությունից մինչև արվեստ, նորաձևություն, վիդեոարտադրություն և շատ ավելին։

Մայիսի 18-ից 24-ը կայանալիք առցանց վարժանքի շրջանակում երիտասարդները կմասնակցեն առցանց հանդիպումների՝ սոցիալական ձեռնարկատիրության, ձեռներեցության և ստարտափների հմուտ
մասնագետների մենթորությամբ, ովքեր կօգնեն նրանց գաղափարները նախագծերի վերածելու գործընթացում:

«GenU-ի միջոցով հույս ունենք ոգեշնչելու հայ երիտասարդներին նոր գաղափարներ ստեղծել, դրանք կյանքի կոչել և նպաստել իրենց համայնքներում նոր հնարավորությունների, ձեռներեցության նախաձեռնությունների և աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղեկացմամբ, մայիսի 24-ին մասնակից թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը ժյուրիի դատին։ Հինգ լավագույն թիմերը կստանան 1000-ական ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ 2020թ.-ի երկրորդ կեսին իրենց ծրագրերն իրականացնելու համար: Մրցույթի երկրորդ փուլում առավել հեռանկարային երկու լուծումները կներկայացվեն համաշխարհային մրցույթին, որը տեղի կունենա ԱՄՆ-ում: Հայաստանի մասնակիցները կմրցեն այլ երկրների թիմերի հետ՝ մինչև 20 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ ստանալու և գաղափարների ինկուբատոր ծրագրին մասնակցելու հնարավորության համար։

Տպել
1275 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին