Կազատվենք այն աշխատակիցներից, որ իրենց հարմարավետության համար կվտանգեն երեխաների առողջությունը. Տիգրան Վիրաբյան

Երեւանում մանկապարտեզները վերաբացվում են մայիսի 20-ից եւ գործելու են հատուկ կանոնակարգով:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այսօր մամուլի ասուլիսում մանրամասնեց այդ կանոնակարգը՝ նշելով. «Մենք առաջնահերթություն ենք տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենց աշխատանքի հետ, որ հեռավար ձեւով իրականացնելու հնարավորություն չունեն: Առաջնահերթություն են ունենալու այն երեխաները, որոնց ծնողները աշխատում են, աշխատում է միայն մայրը կամ սոցիալապես անապահով ընտանիքից են»:

Նա հաղորդեց, որ Երեւանի 161 մանկապարտեզի աշխատակիցները նախնական հարցումներ են արել 31 հազար ծնողների շրջանում, եւ նրանցից մոտ 11 հազարը այս կարգավիճակում է եւ ցանկություն է հայտնել երեխային բերել մանկապարտեզ: Մշակվել են անվտանգության կանոններ. մանկապարտեզի բակային տարածքներում արվելու են նշագրումներ, որպեսզի ծնողները կարողանան առավոտյան երեխային բերել մանկապարտեզ՝ պահելով սոցիալական հեռավորությունը: «Բացառում ենք ծնողներից որեւէ մեկի մուտքը մանկապարտեզ: Երեխաներին դիմավորում են մանկապարտեզի աշխատակիցները, հեռավար ջերմաչափում են անում եւ համոզվելով, որ երեխան չունի ջերմություն՝ ընդունում են մանկապարտեզ»,- ասաց նա՝ հորդորելով ծնողներին համբերատար լինել, որ մոտ 80-100 երեխա կարողանա մեկ մուտքով մտնել մանկապարտեզ:

Երեխան ջերմաչափվում է նաեւ մանկապարտեզում լինելու ընթացքում, եւ եթե նրա մոտ նկատվում է ջերմության բարձրացում, ծնողներին հորդորում են հաջորդ օրը երեխային չբերել պարտեզ: Խմբերում լինելու է 8-10 երեխա: Հրաժարվելու են բոլոր այն խաղալիքներից, որոնց վրա կարող է վարակը երկար մնալ, հրաժարվելու են այն խաղատեսակներից ու միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում:

Մանկապարտեզների՝ ռիսկային գոտում գտնվող աշխատակիցները ընդհանուր թվի 20-22 տոկոսն են կազմում. «Բնականաբար, նրանք չեն գա աշխատանքի: Մենք խստիվ պահպանելու ենք այդ կանոնները: Աշխատակիցները շարունակելու են վճարվել այնպես, ինչպես վճարվել են մինչեւ հիմա: Այդ աշխատակիցներին փոխարինելու են այլ գործընկերներ, կամ դայակն է փոխարինելու դաստիարակին: Այդ աշխատանքները մենք արդեն իրականացրել ենք, ունեցել ենք խորհրդակցություն վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների հետ, տրվել են հստակ հանձնարարականներ: Այսօր եւ վաղը Երեւանի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման միջոցառումներ, որոնք կշարունակվեն ամեն օր: Օրվա աշխատանքի ավարտից հետո կախտահանվեն բոլոր այն տարածքները, որոնց հետ երեխաները շփում ունեն»:

Որոշվել է սննդի պարագայում կիրառել այն համակարգը, որ գործել է նախկինում: «Այսօր ես քննարկում եմ ունեցել Երեւան քաղաքի մանկապարտեզների մատակարարների հետ, նրանց հետ աշխատանքային նոր ձեւաչափ ու կանոններ են մշակվել: Որոշակի սննդատեսակների համար կիրառվելու են փաթեթավորման նոր նորմեր»,- նշեց Վիրաբյանը:

Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ պատվիրել է 160 հազարից ավելի դիմակ եւ մի քանի հազար լիտր ալկոգել, որ հնարավորություն կտա բոլոր աշխատակիցներին ապահովել համապատասխան պարագաներով: Բոլորը պարտավոր կլինեն խստագույնս ապահովել անվտանգության կանոնները: «Ես չեմ խորշում ասել, որ սա մեզ համար փորձություն է, պիտի կարողանանք լավագույնս հաղթահարել այն, եւ այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի այս կանոններին ու կվտանգեն երեխաների, նրանց ընտանիքների կյանքը, այդ աշխատակիցներից մենք շատ արագ կազատվենք: Երեւանի քաղաքապետի եւ Երեւանի քաղաքապետարանի համար կարեւոր է երեխաների ու երեխաների ընտանիքների անվտանգությունը, եւ ցանկացած ոք, որը իր հարմարության համար կփորձի խախտել անվտանգության կանոնները՝ լինի մեկ հոգի, թե տասը հոգի, հարյուր հոգի, թե հազար հոգի, այդ մարդիկ շատ արագ մեր համակարգից կմաքրվեն: Սա խստագույն պահանջ է, որ դրվել է վարչական շրջանների համապատասխան աշխատակիցների, մանկապարտեզների տնօրենների վրա, եւ մենք ամենօրյա խստագույն վերահսկողություն ենք իրականացնելու եւ անվտանգության կանոնները չպահպանողների հետ որեւէ կոմպրոմիսային լուծման չենք գնալու, ուղղակի ազատվելու ենք այդ աշխատակիցներից»,- ասաց նա:

Քաղաքապետի տեղակալը կրկնեց, որ այն աշխատակիցները, որ ռիսկային գոտում են եւ ունեն խրոնիկ հիվանդություններ, կարող են չգնալ աշխատանքի, եւ կվճարվի նրանց հարյուր տոկոս աշխատավարձը: Այն աշխատակիցները, որ չունեն որեւէ հիվանդություն, չունեն խնամքի տակ հիվանդ մարդիկ, ռիսկային գոտում չեն, բայց ուղղակի իրենց անվտանգության կամ նախասիրությունների համար կնախընտրեն չգնալ աշխատանքի, նրանք չեն վճարվի հարյուր տոկոսով, կվճարվեն հարկադիր պարապուրդով: «Եվ այն աշխատակիցները, որ, հասկանալով պահի կարեւորությունն ու լրջությունը, պետության համար իրենց ծառայության անհրաժեշտությունը, գալիս են աշխատանքի, խոնարհումս իրենց, նրանք կվճարվեն իրենց աշխատավարձի հարյուր տոկոսի չափով, եւ մենք կգտնեն տարբերակներ հավելյալ խրախուսումների»,- ասաց նա:

Տիգրան Վիրաբյանը հորդորեց ծնողներին երեխային մանկապարտեզ տանելուց առաջ ջերմաչափել, եթե իրենց ընտանիքն էլ նշված խնդիրների առաջ չէ, երեխային չտանել մանկապարտեզ՝ հնարավորություն տալով աշխատող ծնողներին օգտվել այդ հնարավորությունից եւ գնալ աշխատանքի՝ երեխաներին թողնելով մանկապարտեզներում:

Տպել
2234 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին