Կորոնավիրուսային հիվանդության՝ վճարովի թեստավորումները կարգելվեն. թեստավորում կարվի միայն ցուցումով եւ անվճար

Ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով:

Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: 

Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում:

Բացի այդ, վճարովի թեստավորման իրականացման թույլատրելիության դեպքում այն կարող են սկսել իրականացնել տարբեր լաբորատորիաներ` առանց կենսանվտանգության ապահովման գործընթացի գնահատման, կենսանվտանգության համակարգի առանցքային պահանջների պահպանման, լաբորատորիաներում վարակի հսկողության իրականացման, գործընթացների պատշաճ հոսքայնության ապահովման, ինչպես նաև հնարավոր է հետազոտվողների անձնական տվյալների անհարկի տարածում՝ տեղեկատվական անվտանգության պահանջների ոչ պատշաճ պահպանման դեպքում:  Նման գործունեությունն անթույլատրելի է նախ աշխատակիցների և այցելուների շրջանում վարակի տարածման, և ապա հետազոտության հավաստի արդյունքներ ստանալու նկատառումներից ելնելով: 

Երբեմն անհնար է լինում հավաքագրել տեղեկատվություն թեստավորման դրական արդյունք ունեցած անձանց վերաբերյալ՝ նրանց հետագա բուժումը կազմակերպելու և համաճարակաբանական միջոցառումներ իրականացնելու համար, որը նվազեցնում է համաճարակի կառավարելիությունը: 

Հաշվի առնելով հետազոտությունների իրականացման կենտրոնացման անհրաժեշտությունը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ցուցում, ըստ որի՝ հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկական ցուցումով, անվճար հիմունքներով։

Տպել
3064 դիտում

«Մեյմանդարի» շուկան փակված է, ձերբակալվել են մի քանի տասնյակ մարդիկ, հարուցվել է քրեական գործ

Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի առաջին դեպքը 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է կորոնավիրուս. նախարար

Չարենցավան քաղաքում հրդեհվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Հենց հիմա Վանաձորի ծննդատան բակում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Ակունք գյուղի մոտ հայտնաբերվել է հրթիռ․ փրկարարները սահմանազատել են տարածքը

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարաների համար

Հրդեհ Աշտարակ քաղաքում. այրվել են շինության տանիքն ու գազի հաշվիչներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3 հա տարածք

Քաղաքացիների ուղարկած խախտումների լուսանկարներն ու տեսանյութերը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում

Կապանի գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել. պաշտպանական կողմը աննախադեպ է որակում

Բժիշկները պայքարում են արդեն 50 օր թոքերի արհեստական օդափոխության սարքով շնչող պացիենտի կյանքի համար. Գևորգ Սիմոնյան

Եվրամիությունն այնքան էլ ուրախ չէ G7-ի կազմում Ռուսաստանին հետ կանչելու Թրամփի առաջարկով

Պարետի որոշմամբ ՀՀ-ում կարգելվեն շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները

Դժգոհ չենք լինի, եթե այս տարի ՀՀ-ում ներքին զբոսաշրջության 150 տոկոս աճ ունենանք, 2019-ին 41 տոկոս ունեինք. վարչապետ

Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը նկարահանեք եւ ուղարկեք իմ ֆեյսբուքյան էջին. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտից կփակվի 72 ժամով. վարչապետ

Այրվել են Թումանյան եւ Նալբանդյան խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները. հրդեհողները 26-ամյա տղա ու 23-ամյա աղջիկ են

Երկրում դե յուրե շատ խիստ ռեժիմ է սահմանված այսօր, խնդիրը դե ֆակտոյի մեջ է. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տեղափոխվում են գերբեռնված ավտոբուսով. վարչապետը լուսանկար է հրապարակել

Sputnik-ի պրոդյուսերից բացի, ԱՄՆ-ում տուժել են այլ ԶԼՄ-ների աշխատակիցներ. նահանգապետը ներողություն է խնդրել (տեսանյութ)