Իրանի հետ մեր հարաբերությունները բնականոն զարգանում են․ վարչապետ

Իրանի հետ մեր հարաբերությունները բնականոն զարգանում են։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառլով հարցին, թե ի՞նչ վիճակում են հայ-իրանական հարաբերությունները. քանի որ վերլուծական շրջանակները մտահոգություն են հայտնում հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակի շուրջ՝ մասնավորապես գեներալ Սուլեյմանիի սպանության հետ կապված կառավարությունը 2 երկրների հարաբերություններին անհամարժեք արձագանք դրսեւորեց։ Իսկ զորավարժություններին վերջերս 19 մարդ զոհվելու կապակցությամբ Հայաստանը ցավակություն չհայտնեց։

Ի պատասխան վարչապետն ասաց. «Ձեր նշած ժամանակահատվածում ՀՀ արտաքին գործերի նախարարը մի քանի հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ հետ։ Ես հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ։ Մենք պայմանավորվել ենք մեր շփումները պետք է շարունակենք, որպեսզի կորոնավիրուսի բերած իրավիճակները հնարավորինս շուտ հաղթահարենք։ Կառավարության տարբեր ներկայացուցիչներ կապի մեջ են իրենց գործընկերների հետ՝ այդ թվում առողջապահության ոլորտը։ Պարետն է այս ընթացքում միշտ կապի մեջ եղել Իրանի գործընկերների հետ եւ մեր հարաբերությունները բնականոն զարգանում են»։ 

Լրատվամիջոցը իր մեկ այլ հարցում՝ մեջբերեց վարչապետի այն հայտարարությունը, թե Հայաստանում 0-ից արտաքին քաղաքականություն է ստեղծվում։ Լրատվամիջոցը հետաքրքրվեց, թե արդյո՞ք արտաքին քաղաքական ձեռքբերումներ չեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, 10-նյակ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրումը։ Լրատվամիջոցը նաեւ հարցրել է, թե արդյո՞ք չի կարծում վարչապետը, որ նախկին բոլոր ձեռքբերումները զրոյացնելը սխալ է՝ հատկապես, որ ինքը որեւէ շոշափելի արտաքին քաղաքական ձեռքբերումներ չունի։ Միեւնույն ժամանակ լրատվամիջոցը հետաքրքրվել է, եթե կան այդպիսի ձեռքբերումներ, ապա որոնք են ամենակարեւոր 3-ը։

Ի պատասխան վարչապետն ասաց. «Ամենակարեւոր ձեռքբերումները՝ ՀՀ-ն ճնշող մեծամասնությամբ ընտրվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ։ Այս մարմնի կարեւորությունն ընդգծելու համար ասեմ, որ այս մարմինը համարվում է մարդու իրավունքների անվտանգության խորհուրդը։ Այսինքն՝ մարդու իրավունքների ոլորտում ամենաբարձր միջազգային ատյանը։ Հաջորդը՝ կարող եմ ասել, որ նույն ԵՄ-ն ՀՀ-ին տրամադրվող աջակցության ծավալներն է մեծացրել։ Չինաստանի հետ ստորագրել ենք վիզաների ազատականացման վերաբերյալ համաձայնագիր։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հեղափոխությունից հետո՝ 4 եվրոպական երկրներ Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում են կայացրել։

«Այն ցուցանիշները Հայաստանի միջազգային հեղինակության, որոնց մասին ես հիշատակում էի՝ շատ կարեւոր արտաքին քաղաքական գործոն են Հայաստանի համար։ Եթե վերցնենք ցեղասպանության ճանաչումը՝ հեղափոխությունից հետո օրինակ՝ ԱՄՆ-ի Սենատը եւ Կոնգրեսը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Իտալիայի խորհրդարանն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Պարզ է, որ այստեղ կան որոշակի աշխարհաքաղաքական կոնտեքստներ, բայց դրանք միշտ էլ եղել են։ Եւ երբ որ ես խոսում եմ 0-ից արտաքին քաղաքականությոնւ ստեղծելու մասին, ես չեմ ասում, որ Հայաստանը նախկինում արտաքին քաղաքական ձեռքբերում չի ունեցել։ Ես խոսում եմ նրա մասին, որ մենք պետք է փոխենք ընդհանրապես մեր ընկալումը, որպես միջազգային սուբյեկտ եւ պետք է փոխենք ուրիշների ընկալումը մեր նկատմամբ, որպես միջազգային սուբյեկտ։ Ես ուզում եմ ասել, որ այս 2 տարվա ընթացքում այս առումով մեր ավանդույթը, մեր կեցվածքի ավանդույթը՝ ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Եվ այո, այդ առումով պետք է զրոյացնել ամեն ինչը եւ ամեն ինչ ստեղծել զրոյից։ Եվ ես սրա մասին ԱԺ ամբիոնից տվել եմ պարզաբանումներ»,- ասաց վարչապետը։

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի նշաձողը պետք է փոխել. «Պետք է փոխենք ուրիշների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ եւ պետք է փոխենք մեր վերաբերմունքը՝ Հայաստանի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի նկատմամբ։ Իհարկե, դա շատ մեծ եւ ծավալուն, ծանր աշխատանք է, բայց պարտավոր ենք անել՝ հակառակ դեպքում մենք մեր ռազմավարական նպատակներին չենք կարող հասնել»։

Տպել
1309 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա